⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Մենք կանգուն ենք մեր լեռների պես դուք հողմերի պես կսուլեք վայրագ. ԱՀ ԱԺ պատգամավորի պատասխանը Էլմար Մամեդյարովին

Ներքաղաքական

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ Բրյուսելում տեղի ունեցած  եռակողմ հանդիպումը դրական քայլ է համարել՝ նշելով, որ յուրաքանչյուր նման հանդիպումից հետո նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվում եւ, որ այս հանդիպման հիմքում այն է, որ հայերը պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաղաքացիություն:

Unikal-ին Էլմար Մամեդյարովը նշել է, որ չնայած նախորդ հանդիպմանը դրական առաջընթաց էր գրանցվել,  սակայն այս անգամ ավելի կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Մամեդյարովի վերը նշված հայտարարության մասին մեկնաբանություն ենք խնդրել ԱՀ ԱԺ պատգամավոր ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ, ով նկատեց. 

-Ադրբեջանցի նախկին պաշտոնյան, ինչքան էլ որ երկար ժամանակ ղեկավարել է տվյալ երկրի արտաքին գործերը, մեկ է մնում է նախկին։ Չնայած իր հնչեցրած միտքը կարծես թե հերթական զեկույցը լինի իրենց հաղթանակի մասին և ինչքան էլ մեր պետական այրերը լինեն սխալ, մեկ է ես իր ասածը չեմ մեկնաբանի։

Իսկ որպես Արցախի ԱԺ պատգամավոր, կասեմ հետևյալը. մենք կանգուն ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կսուլեք վայրագ։ ՀՀ ներկա իշխանությունների մեղքն է, որ հայտնվել ենք այս դժվար վիճակում, բայց հայ ժողովուրդը հայրենիքը փրկելու համար , իր գոյապահպանման համար հաստատ աստվածատուր ուժ է գտնելու հաղթահարելու նաև այս դժբախտությունների շրջափուլը։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ