Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՌԴ ԿԲ-ն վերսկսել է արժույթի գնումները ռուբլու ամրապնդումը զսպելու համար

Տնտեսություն

Ռուսաստանի բանկն սկսել Է արտահանողներից արժույթ գնել շուկայի մյուս մասնակցների միջոցով, որպեսզի զսպի ռուբլու փոխարժեքը չվերահսկվող ամրապնդումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով աղբյուրների: Թե որն Է մեխանիզմի Էությունը եւ թե հատկապես ինչպես Է այն ազդում արժութային շուկայի վրա, հրատարակության զրուցակիցը չի բացահայտել:

Կարգավորիչն սկսել Է արժույթի նման գնում կատարել ռուբլու կտրուկ ամրապնդումից խուսափելու համար, քանի որ շուկայում չի հայտնվել արժույթի վաճառվող արտահանական հասույթին համադրելի պահանջարկը, նշում Է թերթի աղբյուրներից մեկը: Ռուբլու փոխարժեքը փետրվարյան անկումից հետո սկսել Է կտրուկ ամրապնդվել արժութային վերահսկողության միջոցներ ձեռնարկելու եւ արտահանողների կողմից արժութային հասույթի պարտադիր վաճառքի ֆոնին:

Այժմ արտահանողները, նախագահի հրամանագրին համապատասխան, պետք Է երկու ամսվա ընթացքում (ավելի վաղ ժամկետը կազմում Էր ընդամենը երեք օր) վաճառեն արժութային հասույթի 80 տոկոսը:

ԿԲ-ն ապրիլի վերջին առաջարկել Էր 80 տոկոսից մինչեւ 50 տոկոս նվազեցնել պարտադիր վաճառքի նորմատիվները հումքի արտահանողների համար, որոնք բերում են հիմնական արժութային հասույթը: Առայժմ այդ առաջարկությունը չի իրականացվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ