Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում «Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյա

Տեղի է ունեցել Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովը

Հասարակություն

«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում այսօր տեղի ունեցավ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին աուդիտորներ և փորձագետ հաշվապահներ, աուդիտորական կազմակերպություններ, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների, բիզնես և պրոֆեսիոնալ կառույցների ներկայացուցիչներ, խոշոր կազմակերպությունների ղեկավարներ։
Համաժողովը հրաշալի հնարավորություն էր մեկ հարկի տակ հավաքելու մասնագիտական հանրությանն ու բիզնես շրջանակներին՝ քննարկելու ոլորտում տեղի ունեցող վերջին փոփոխություններն ու դրանց գործնական կիրառումը, արձանագրելու ձեռքբերումներն ու նախանշելու հետագա զարգացման ուղիները:
Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ներկայացրեց Պալատի 2021 թվականի տարեկան գործունեության արդյունքները,  հետագա զարգացման ուղիները, դրանց հասնելու ռազմավարությունն ու տակտիկան, որոնք ուղղված են ՀՀ-ում հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման արդյունավետ համակարգ ձևավորելուն, պետության կողմից պատվիրակված գործառույթների պատշաճ իրականացմանը, աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորման համակարգի բարելավմանը, շարունակական մասնագիտական զարգացմանը, աուդիտորական ծառայությունների պահանջների պահպանման արտաքին գնահատման համակարգի ներդրմանը։ 
Հանրային վերահսկողության խորհրդի նախագահ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն իր խոսքում նշեց․«Վերջին տարիներին տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում հաշվապահական հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում ներդրվեց նոր՝ «Հանրային վերահսկողության խորհուրդ - Մասնագիտացված կառույց» մոդելը։ Այն  կիրառվում է զարգացած շատ երկրներում և համարվում առավել արդյունավետ համակարգ, քան պետական կարգավորման համակարգերը, որոնք վերաբերում են ֆինանսական հաշվետվողականությանը և կորպորատիվ կառավարմանը, կազմակերպությունների կողմից թափանցիկ, արժանահավատ և օգտագործելի տեղեկատվության ներկայացմանը, բարձրորակ աուդիտորական և մասնագիտական այլ ծառայությունների մատուցմանը, միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը և որակավորմանը»։
Ներկայումս Պալատը Օրենքով հավատարմագրված միակ Մասնագիտացված կառույցն է, որին 2020թ․-ից փոխանցվել են ՀՀ-ում հաշվապահական հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում պետական կարգավորման մի շարք կարևոր գործառույթներ, մասնավորապես՝ աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի որակավորումների շնորհում, շարունակական մասնագիտական զարգացման պահանջների սահմանում և վերահսկում, աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի հսկողության և օրենքով սահմանված այլ պահանջների պահպանման արտաքին գնահատում և կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառում, մասնագիտական հանրության ռեեստրի վարում:
Այսուհետ միայն Պալատի անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունները կարող են մատուցել աուդիտորական ծառայություններ, և միայն Պալատի անդամ ֆիզիկական անձինք կարող են հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր ու միջին կազմակերպություններում աշխատել որպես գլխավոր հաշվապահ, կամ աուդիտորական կազմակերպություններում աշխատել որպես աուդիտոր։
Պալատն իր առաջիկա ծրագրերով նախատեսում է համակարգային ներդրումներ և երակարաժամկետ նախագծեր, մասնավորապես՝ որակավորման քննական բոլոր յոթ առարկաների դասագրքերի արդիականացում, քննությունների կազմակերպման, քննաթերթերի, շտեմարանների, դասախոսական անձնակազմի բարելավում, ֆունկցիոնալ նոր հնարավորություններով Պալատի կայքի պատրաստում, աուդիտորական փաստաթղթավորման մեթոդական ձեռնարկի և աուդիտի իրականացմանը օժանդակող համակարգչային ծրագրի մշակում, աուդիտորական ծառայությունների որակի պահանջների պահպանման արտաքին գնահատման համակարգի ներդրում։  
Պալատն իրականացնում է միջազգային համագործակցության ընդլայնման և կապերի հաստատմանն ուղղված աշխատանքներ, նպատակ ունի դառնալ Հաշվապահների միջազգային դաշնության (IFAC) լիիրավ անդամ։  2021թ․-ին Պալատի և ԱՊՀ ու ԵԱՏՄ երկրների մասնագիտացված կառույցների մասնակցությամբ ստեղծվեց Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խումբը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմինը։ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ստորագրվեց Աուդիտորական գործունեության իրականացման համաձայնագիր, որի շրջանակում ԵԱՏՄ անդամ պետություններում ձևավորվում է աուդիտորական ծառայությունների միասնական շուկա։ 

Լրացուցիչ տեղեկատվություն
Պալատը ստեղծվել է 1997 թվականին, գործել է որպես Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա, ակտիվ դերակատարում է ունեցել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարեփոխումների գործում, համախմբել և միավորել է որակավորված աուդիտորների, հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների մեկ մասնագիտական ​​ասոցիացիայի շուրջ, որն էլ հետագայում վերակազմավորվել է Պալատի:
Պալատը 2005 թվականից հանդիսանում է Հաշվապահների միջազգային դաշնության թղթակից անդամ, ունի 678 անդամ, այդ թվում՝ 302 աուդիտոր, 346 փորձագետ հաշվապահ և 30 աուդիտորական կազմակերպություն:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Դադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանանԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և պաշտպանել պառակտվող անկախ պետականությունը․ Զաքարյան Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» ՀՀ Անկախության օրը ներկայացել է հայկական տարազովՀամաշխարհային տնտեսությունն ավելի է զգուշանում ԱՄՆ-իցԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված