⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Բանավեճի մասնակցելու իրավունքին դեռ պետք է արժանանալ․ Արթուր Խաչատրյանը՝ Վահագն Ալեքսանյանին

Ներքաղաքական

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․

«Ալեքսանյանին անդրադառնում եմ առաջին ու վերջին անգամ։ Գրառում էր արել, թե Հանրային հեռուստատեսությունից առաջարկել էին որպեսզի ՔՊ պատգամավորներից մեկը բանավեճի գնա «Հայաստան» խմբակցության կոնկրետ մի պատգամավորի հետ։ Սակայն, «ընդդիմադիր պատգամավորը լսելով, որ առաջարկվող բանավիճողը ես եմ (այսինքն՝ Ալեքսանյանը), հրաժարվեկ է»։

Տեղեկացնում եմ․ ինձ երեկ զանգահարել էր Հանրայինից Կարեն անունով մի երիտասարդ և առաջարկել էր բանավիճել ՔՊ-ական որևէ պատգամավորի հետ։ Բառացի ասել եմ, որ կդիտարկեմ այդ տարբերակը միայն երբ հստակեցվի հարցերի շրջանակը և օպոնենտը և առանց այդ տեղեկության պատասխանս չի կարող դիտվել որպես համաձայնություն։ Կարենն ինձ ավելի ուշ ետ զանգեց ու ասաց, որ ՔՊ թեկնածուն Ալեքսանյանն է։ Պատասխանից միաժամանակ զայրացա ու զվարճացա։ Ասացի․ «թող ինտելեկտուալ մեկին առաջարկեն»։ Հավանաբար, ՔՊ-ում գիտակցեցին, որ իրենց թեկնածուն այդ պահանջին չի բավարարում և առաջարկեցին Գևորգ Պապոյանին։ Այս տարբերակի հետ համաձայն եմ։

Վահագն Ալեքսանյանին ասեմ, որ բանավեճի մասնակցելու իրավունքին դեռ պետք է արժանանալ։ Իր անցյալն ու ներկան նրան նման ապագա չեն խոստանում։ Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները կոնկրետ Ալեքսանյանի հետ չեն բանավիճում, ոչ թե որովհետև սարսափում են, ինչպես ինքն է երևակայում, այլ որովհետև մեր նշաձողն այդ աստիճան իջեցնելու ցանկություն չունեն»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ