⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Երեք հազար բնակարանների և առանձնատների կառուցումը սկսված է․ Արցախի նախագահ

Ներքաղաքական

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ժողովրդագրական խնդիրը Արցախի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներից մեկն է համարում։ «Ապագա Հայկականը» նախաձեռնության կողմից Ստեփանակերտում անցկացված Արցախում ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված ֆորումի փակման արարողության ժամանակ Հարությունյանը նշեց, որ ժողովրդագրական խնդիրը ունի իր սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառները։

Արցախի նախագահը անհրաժեշտ է համարում հայրենակիցների համար պայմաններ ստեղծել, որը կխթանի բնակչության աճը։

 

«Տեղյակ եք, որ այսօր լայնածավալ բնակարանաշինություն է ընթանում, և այն սխալը, որը թույլ ենք տվել 1990-ականներին, երբ  տասնյակ հազարավոր մարտակերտցիների և շահումյանցիների Արցախի Հանրապետությունում ապրելու այդ հնարավորությունը բաց ենք թողել, այսօր դա չպետք է կրկնենք։ Չպետք է կրկնենք, և ոչ միայն բռնի տեղահանված հայրենակիցներին պետք է հնարավորություն տանք հետ գալ Արցախում ապրելու, այլ նաև պետք է ստեղծենք պայմաններ նրանց համար, ովքեր ուզում եմ ապրել Արցախում՝ այդ նույն պայմանները ապահովելով։ Արդեն մոտ 600 ընտանիք բնակարաններով ապահովված են։ Ընթացքում են գյուղերում առկա հին բնակֆոնդի վերականգման աշխատանքները, որոնք էլի ուղղում ենք ոչ միայն տեղահանվածների, այլ նաև այն ընտանիքների, որոնք բազմազավակ են և բնակարանային խնդիրներ ունեն։

3 հազար բնակարանների և առանձնատների կառուցումը սկսված է, իսկ ընդհանուր մեր ծրագիրը 7 հազար նոր տուն կառուցելն է։ Դա պետք է ավարտենք։ Եվ այն գաղափարախոսությունը, որ եթե ուզում ենք Արցախում ունենալ ժողովրդագրական աճ, բոլոր այդ խնդիրների մեջ գլխավորը պետք է լինի  բնակարանաշինությունը։ Եվ մեր կարգախոսը՝ «Յուրաքանչյուր Արցախի ընտանիքին առանձին բնակարան», պետք է կյանքի կոչենք»,- եզրափակեց Արայիկ Հարությունյանը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ