⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Մենք սկիզբ ենք դնելու ոչ միայն  Արցախի կորստի վերջնական  գործընթացին, այլև ցեղասպանության ենք բերելու

Ներքաղաքական

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը  վերջերս  ներկայացրեց Հայաստանի  կողմից ի պատասխան Ադրբեջանի 5 առաջարկությունների  ներկայացված 6 կետերը։

Մասնավորապես, նա նշել է, որ հայկական կողմն իր պատասխան նամակում ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանից տարածքային պահանջ չունի: Մյուս կետով հայկական կողմը նշել է, որ Հայաստանի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատություների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման հարցերը: Ներկայացնելով հաջորդ կետը, Մարուքյանը նշել է. «Հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները, որի մեջ շեշտվում է գերիների վերադարձը, կոմունիկացիաների բացումը: Այսինքն՝ այս մասով մենք շարունակում ենք առաջ տանել մեր ստանձնած պարտավորությունները»: Հայկական կողմը, ըստ Մարուքյանի, իր պատասխան առաջարկություններով պատրաստակամություն է հայտնել սկսել խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա: Այս թեմայի մասին Iravunk.com-ը  զրուցել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի հետ։ Անդրադառնալով Մարուքյանի ներկայացծար վեց կետերին քաղաքագետն ասաց․

«Դրանք ավելի շատ ոչ թե կետեր էին կամ  առաջարկություն  այլ ավելի շատ համաձայնություն են Ադրբեջանի  5 կետերին։ Թեպետ եթե  օբեկտիվ լինենք նաև Ադրբեջանի առաջարկած հինգ կետերը, ըստ էության, բխում էին միջազգային  իրավունքից, դա կլինի Հելսինկյան եզրափակիչ ակտերը, ՄԱԿ-ի  կանոնադրությունը, ԵԱՀԿ-ն, քաղաքական և քաղաքացիական դաշնագրերը և այլն։ Բայց այստեղ կա մի բայց․ երբ այնտեղ, ամեն տեղ,  կարմիր գծով գրվում էր Ադրբեջանի տարածքային անվտանգություն, դրա տակ Ադրբեջանը բազմաթիվ անգամ շեշտել է, որ Արցախը մտնում է  դրա մեջ և Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։

Իսկ Հայաստանի Հանրապետությունը  երբ ասում է՝ մենք շուտվանից ենք ճանաչել և պահանջներ չունենք  փաստացի նաև այս դրույթն է ընդունում։  Որևէ տեղ  չի նշվում, որ Արցախը  առանձին խնդիր է և կա ազգերի ինքնորոշման  իրավունքի իրացման խնդիր, որը ի դեպ ԵԱՀԿ մինսկի համանախագահողների կողմից սահմանված հիմնարար  սկզբունքներից մեկն է։  

Երբ Ադրբեջանն ասում է տարածքային ամբողջականություն հասկանում է Արցախը  դրա մեջ, երբ մենք դրան առաջարկ ենք տալիս, մենք նույնիսկ  խախտում ենք ազգերի ինքնորոշման իրավունքը և փաստացի ստացվում է, որ մենք էլ ենք համաձայն Ադրբեջանի օրակարգի հետ ինչը ազգային անվտանգության առաջնային և լրջագույն խնդիր է։ Նորմալ է, որ պետք է երկու երկրների տարածքային անվտանգությունը հարգի, բայց այստեղ պարզ երևում է, որ Հայաստանի կողմից սակարկվել է ազգերի ինքնորոշման խնդիրը։

Որքան էլ Ադրբեջանի կողմից երաշխիքներ տրվեն Արցախի  բնակիչության անվտանգության համար մենք որևէ  ձևով չենք կարող երաշխավորվել և մենք սկիզբ ենք դնելու ոչ միայն  Արցախի կորստի վերջնական  գործընթացին, այլև ցեղասպանության ենք բերելու, սա ակնհայտ է և սա մեր պատմությունն է ցույց տալիս և քաղաքական գործընթացներն են դրա մասին խոսում»։

Խոսելով  ՀԱՊԿ-ի առաջնորդների հետ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին  քաղաքագետն ասաց․ «Գիտեք, եթե  այդ ելույթը չունենար Նիկոլ Փաշինյանը և եթե այլ ելույթը ունենար մեկ այլ այնպիսի ղեկավար, ով  խորապես անհանգստացած է Հայաստանի Հանրապետության անվտանգությամբ ես կասեի, որ ինչ-որ տեղ այդ  ելույթը ճիշտ էր և արդարացված էր այն, որ ՀՀ-ն  բարձրաձայնի, որ ՀԱՊԿ-ն օրինակ զենք է վաճառում մեր թշնամի  երկրներին։  Բայց ՀՀ  իշխանության կողմից  մշտապես  դիրքորոշումն այնպես է եղել, որ մեր խնդիրը Ռուսաստանի  տարածաշրջանից դուրս թողնելն էր և  Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս թողնելը, որովհետև մենք  միշտ ամեն ինչի մեջ մեղադրել ենք ՀԱՊԿ-ին բայց ոչ երբեք  ինքներս մեզ։  Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք էին մուտք գործում, մենք  ինքներս չենք գնում մեր սահմանը պահելու և  օգնության ենք կանչում ՀԱՊԿ-ին։ Էլ չեմ ասում, որ 2017 թվականին մինչև գունավոր հեղափոխությունը  Նիկոլ Փաշինյանի խմբակցության կողմից  օրինագիծ էր բերել և շրջանառվում էր այն, որ ՀՀ-ն պետք է դուրս գար և ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։ Եթե այդ  հայտարարությունը հնչեր  այլ ղեկավարի կողմից, մենք դա  դրական կգնահատեինք քանի որ սայտեղ խնդիրը մեր անվտանգությունն է և մեր պետական շահը։ Ես չեմ կարող ասել թե  սրանով ինչ խնդիր է լուծում, բայց այս գործընթացները ի շահ ՀՀ-ի չեն»։

Սոնա Գիշյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ