⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով` արդեն իսկ ակնկալվում է բռնագանձել 43 մլրդ դրամ

Թեմա

Խորհրդարանում երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: 

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼԵՅԱՆԻ` փոփոխությունները կնպաստեն մեր պետությունում ներդրված կարեւորագույն ինստիտուտի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Նախագծով առաջարկվում է ընդլայնել «պաշտոնատար անձ» հասկացությունը եւ հանրային պաշտոն զբաղեցրած անձանցից բացի, այդ հասկացության շրջանակում կներառվեն նաեւ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այլ անձինք եւս: Նաեւ առաջարկվում է վարույթ իրականացնող մարմնի համար նախատեսել լիազորություն, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա սեփական նախաձեռնությամբ որոշ անձանց նկատմամբ սկսել ուսումնասիրության վարույթ: Խոսքը պաշտոնատար այն անձանց մասին է, որոնք օրենքով պարտավոր են ներկայացնել հայտարարագիր: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող լիազորությունները կարող են պահանջել լրացուցիչ ռեսուրսների ներգրավվում, ինչպես նաեւ ժամանակատար դարձնել ուսումնասիրությունների իրականացումը` առաջարկվում է վարույթների ուսումնասիրության ժամկետ նախատեսել երեք տարի` երկու տարվա փոխարեն:

Ի դեպ, եթե փորձագետը փաստի, որ հնարավոր չէ պարզել գույքի շուկայական արժեքը, ապա վարույթ իրականացնող մարմնին հնարավորություն կընձեռվի այդ գույքի շուկայական արժեքի չափով գումարի փոխարեն` պահանջել ձեռքբերման արժեքով գումար: Իսկ եթե գույքը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, ապա վարույթ իրականացնող մարմինը հնարավորություն կունենա պատասխանատուից պահանջել այդ գույքի ձեռքբերման պայմանագրային արժեքը:

Նշենք, որ Ս. Գալեյանը տեղեկացրեց, որ դատարան ուղարկված 9 հայցադիմումից 8-ն արդեն ընդունվել է վարույթ: Դրանց մասով ակնկալվում է բռնագանձել 43 մլրդ դրամի չափով գումար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ