Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Քրեական գործ է հարուցվել ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իմ գրության կապակցությամբ. Թագուհի Թովմասյան

Իրավական
Մայիսի 3-ին ոստիկանական կոշտ և անհամաչափ ուժի կիրառման դեպքերի առթիվ հերթական գրությունն էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Գրության մեջ կցել էի ինչպես ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ օրվա զանգվածային բռնի ուժ գործադրելու տեսանյութեր, այնպես էլ կոնկրոտ լուսանկարներ՝ոստիկանի կողմից հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ գրություն, համաձայն որի ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իմ գրության կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստվող նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին։
Որոշման մեջ մասնավորապես նշվում է․ ՀՀ ոստիկանությունում պետական ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու ենթադրյալ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցել քրեական գործ, այն ընդունել վարույթ և ձեռնամուխ լինել նախաքննության իրականացմանը։
Օրենքով սահմանված թույլատրելիության սահմաններում հետևողական եմ լինելու քրեական գործի քննությանը, որպեսզի մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության եւ շարունակելու եմ ամեն օրվա ոչ օրինաչափ դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ