Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին Բանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուր Ուկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York Times Կիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոնները Սարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնում Օրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդում Շուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Այս օրերին ոստիկանություն կոչեցյալը բոլորիս զարմացնում է ոչ միայն իր դաժանությամբ, այլեւ այնպիսի դրսեւորումներով, որոնք քաղաքի տղերքը կոչում են «մուսըռական պահվածք»: Այդպիսի արգահատելի դրսեւորումներից մեկը Յուրի Խաչատուրովի որդու` ԻԳՈՐ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ձերբակալությունն է: Ինչպես գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. «Ոստիկանի համազգեստ կրող ինչ-որ ստահակի ցուցմունքով քիչ առաջ ձերբակալել են Իգոր Խաչատուրովին: Ասում են` իբր Իգորը հարվածել է ոստիկաններից մեկի դոշին, որի արդյունքում վերջինս գիտակցությունը կորցրել է: Որեւէ իրական ապացույց, որ Իգորը նման բան կարող է արած լինել, չկա: Ու չէր էլ կարող լինել. Իգորն իմ ընկերն է ու ես շատ լավ գիտեմ նրա զուսպ, հավասարակշիռ ու կշռադատված բնավորությունը: Ոչ ոք նրան չէր կարող հունից հանել: Իսկ ինքը շատ լավ գիտակցում է, թե ում դեմ է պայքարում, ինչպես ու ինչի համար... Ի՞նչ ասեմ, սա է այդ ոստիկանների ընտրությունը. տղամարդ ու հայ լինելու փոխարեն նախընտրել են Նիկոլի ստրուկը դառնալ: Թե բա հարվածել է դոշին, ուշագնաց է եղել: Դե արի ու մի ասա` արա՛, որ Իգորը թքեր էլ ձեր դոշին, էլի ուշագնաց էիք լինելու»:

Իսկ ոստիկանության կարմիրֆեսավորներին իր ցինիզմով զարմանալիորեն որոշեց գերազանցել այնպիսի հակահիգիենիկ կերպար, ինչպիսին է ՀՈՎԻԿ ԱԶՈՅԱՆԸ: Նա ոչ ավել, ոչ պակաս գրել է. «Բաց նամակ` նախկինում իշխանությունը զավթած, այժմ ընդդիմության աթոռները զբաղեցրած, հայրենիքը փրկելու քողի տակ թաքնված, ամեն տեսակի խոսափող օգտագործած եւ փողոցում ինքնակապիտուլացված քաղաքացիներին»: Ընթերցողից կանխավ ներողություն ենք խնդրում այդ կեղտոտ տեքստից մեջբերումներ անելու համար, սակայն ներկայացնում ենք որպես լկտիության գերագույն դրսեւորում. «Նախ, դուք մոռացել եք, որ մենք հիշողություն ունենք ու չենք մոռացել ձեր մեթոդները` սադրող, հայհոյող, ահաբեկող, կաշառող ու կաշառվող: Ասում եք, թե դուրս եք եկել պայքարի, որպեսզի հային փրկեք թուրքից` այդ նույն հային թշնամաբար ծեծելով, հայհոյելով, ահաբեկելով, կաշառելով ու անարգելով: Հայրենիքի փրկություն, Հայաստան, պատիվ ունեմ բառերի տակ թաքնված` պարզապես, ուզում էիք փրկել ինքներդ ձեզ դե յուրե, հիմա արդեն` դե ֆակտո»: Այո, մենք հիշողություն ունենք եւ շատ լավ ենք հիշում, ինչպես էր 2008-ին քո կուռքը արյունոտ անկարգություններ սադրել եւ ճչում էր, որ Երեւանն ազատագրելու են «ղարաբաղցի տականքներից»: Բայց վստահաբար, շուտով ազատագրվելու ենք ձեր չհայ եւ չմարդ տեսակից:

Իսկ հիմա, ստեղնաշարը սպիրտով ախտահանելուց հետո անդրադառնանք մի տիկնոջ մերձքաղաքական խոսքին, որը լսելիս հասցրել ենք հիշել բոլոր հին անեկդոտները շիկահերների մասին: Այդ ամենեւին ոչ իսկական շիկահերը` ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ, լծվել է Էդմոն Մարուքյանից լուսավոր կերպար կերտելու անհույս գործին, մասնավորապես. «Էդմոն Մարուքյանի դեսպան  նշանակվելն ընդունվել էր խանդավառությամբ, նույնիսկ իշխանությանը չհամակրողներն ասում էին` գոնե խելքը գլխին մարդ կա այնտեղ»: Եվ սա դեռ քիչ էր, Անի Սամսոնյանը հարձակվեց «Զարթնիր լաո» երգի վրա... Դե ինչ ասես, տիկին, սառը ջուր խմիր հանգստացիր:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանովՎերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին». հերոսի հոր` Արտակ Հովհաննիսյանի գրառումըՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ինԵթե Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգի տեղը «Матушка земля»-ն երգի՝ կլուծի ՌԴ-ի հետ խնդիրները. Սամվել ԿարապետյանՔաղբանտարկյալները՝ ըստ հարցմանՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջըՄոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև էներգետիկ համագործակցության վերսկսումը․ Ալեքսեյ Շևցով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված