Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՏՐՏՈՒՆՋԸ

– Էս ինչ զուլում երկիր ա, ընդդիմադիրները փողոց են փակում, իսկ ոստիկանները փողոց փակողներին են փակում:

* * *

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

(«ԲԱՔՈՒՆ ՈՒՂԻՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է` ԱՅԴ ՄԱՐԴԻԿ ՉՊԵՏՔ Է ԳԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՈՒ ՆՐԱՆՑ ՀԵՏ ՉԵՆ ԲԱՆԱԿՑԻ» ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Հայաստանում իշխանափոխության միջոցով պետք է գան մարդիկ, որ բավարարեն Ադրբեջանի, Թուրքիայի եւ ՔՊ-ական ժողովրդի շահերը միաժամանակ:

* * *

ԱՆՆԱՆ` ԳԱՎԱՌՈՒՄ

(ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏԻԿՆՈՋ՝ ԳԱՎԱՌԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՊԱՐԿԵՇՏ ՊԱՀՎԱԾՔԻ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գավառի պետհամալսարանից հայտնում են, որ իրենց ուսանողները Երեւանից եկած բարձրաստիճան հյուրերի մեջ ջեյրան են ման եկել, բայց խոզ են գտել...

* * *

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԵՐԳԸ

(ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՎՏՈԵՐԹԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Մաշինեքով եկանք, Նիկոլ ջան,

Ակները կլոր, ակները կլոր...

* * *

ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ԿԱՏԱԿԼԻԶՄ

– Արեւ, արեւ, ե՛կ, ե՛կ,

Ֆրանսիայի հրապարակում վե՛ր եկ,

Նիկոլական ամպեր, հեռացե՛ք,

Ընդդիմությանը ճամփա տվեք...

* * *

ԿԱՐՄԻՐ ՖԵՍԱՎՈՐՆԵՐԸ

Ոստիկանությունից հայտնում են, որ որոշ ոստիկանների գործելակերպի համար իրենք պատասխանատու չեն, քանի որ նրանց մեջ արթնացել է չբարեփոխված մլիցու մենթալիտետական բնազդը:

* * *

ՈՉԻՆՉ ԱՆՁՆԱԿԱՆ

Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլը Մոսկվայում ՀԱՊԿ անդամ երկրների վրա տակառ գլորելով՝ փորձում էր Երեւանում ընդդիմության կողմից իր վրա գլորվող տակառների դեմը առնել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ