Որեւէ արժանիք, որեւէ մեկին թույլ չի տալիս օրենք խախտել. Վիգեն Խաչատրյանը զոհված տղաների ծնողներին ձերբակալելու, բերման ենթարկելու մասին
ՆերքաղաքականԻնչպե՞ս է տեսնում իշխանությունը ստեղծված իրավիճակի հանգուցալուծում հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ, ով պատասխանեց.
-Կախված է նրանից, որ երբ ռեւանշիստերը խոհեմություն կդրսեւորեն, տրամաբանությունը հուշում է, որ նրանք պետք է գիտակցեն, որ իրենց առջեւ դրված նպատակը չի արժանանում հասարակական լայն աջակցության:
-Դա, իհարկե, միանշանակ չի, ու թվում է, որ փողոցային պայքարը չի նահաջելու:
-Ես կարծում եմ, որ շարունակվելու պարագայում պետք է համապատասխան գնահատական տրվի:
-Ի՞նչ նկատի ունեք` ձերբակալություններ, կալանավրումներ նկատի ունեք:
-Ես կարծում եմ, որ պետք է համարժեք քայլ ձեռնաչկվի շարունակության դեպքում: Այսքանը:
-Պարոն Խաչատրյան, զոհված տղաների ծնողների ձերբակալում, բերման ենթարկում, ըստ Ձեզ սա որքանո՞վ է բարոյական:
-Իհարկե ցավալի է, ցանկացած ձերբակալում ցանկալի չէ: Բայց մյուս կողմից, որեւէ արժանիք, որեւէ մեկին թույլ չի տալիս օրենք խախտել: Կներեք, բայց եկեք այսքանով սահմանափակվենք:
