Մխիթարյանը` Ինձագիիհետ աշխատելու և նրա հեռանալու մասին Վեհափառ Հայրապետը եկեղեցական թափորի ողեկցությամբ կիրակնօրյա պատարագի էր գնում Կիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումից Մեղրիում կառուցվող թունելից 2 իրանցի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Այսօր ձմեռային արևադարձն է. ցերեկվա տևողությունն օր օրի ավելանալու է. Սուրենյան (Տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում․ Հնդկաստանի 29-ամյա քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների մոտ մահացել Շու’տ ապաքինվիր և շարունակի’ր քո հայրենանվեր գործը. Տեր Վրթանեսի կինը գրառում է արել ու լուսանկարներ հրապարակել Պուտինն այսօր երկկողմ հանդիպումներ կունենա Լուկաշենկոյի և Ղրղզստանի առաջնորդի հետ Պարույր Հայրիկյան, դու անպարտ ես. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել

Ինչո՞ւ են ձեռքերը սառը լինում

Առողջապահական

Նյարդաբան-վեգետատիվ խանգարումների մասնագետի գրեթե յուրաքանչյուր պացիենտ դժգոհում է այն բանից, որ ձեռքերը սառչում են, «Аргументы и факты»-ին ասել է նյարդաբան Ելենա Բելենկոն։

Ի՞նչը կարող է այդ դժգոհությունների պատճառ լինել, արդյո՞ք վտանգավոր է դա եւ ի՞նչ կապ ունի այստեղ  վեգետատիվ դիսֆունկցիան։

«Տեխնիկապես ձեռքերը սառը կլինեն արյան ցածր հոսքի պայմաններում։ Չէ՞ որ հենց արյան հոսքն ու շրջանառությունն են ապահովում ջերմությունը։ Արյան մատակարարումը կտուժի, համենայն դեպս, երկու դեպքում՝ անոթի սպազմի կամ անցքի նեղացման դեպքում»,- ասել է բժիշկը։

Անոթի անցքի, տրամագծի նեղացումը հնարավոր է աթերոսկլերոտիկ բշտերի եւ թրոմբների առաջացման դեպքում։ Այս պաթոլոգիան կարող է առաջանալ բավական հասուն, տարեց տարիքում, նախազգուշացրել է նյարդաբան Բելենկոն։ «Ուստի, եթե ձեռքերի սառնության բողոքը առաջ է գալիս 60-ից հետո, արժե ստուգել արյան խոլեստերինի մակարդակը, ինչպես նաեւ անոթների ուլտրաձայնային զննում կատարել։ Բայց առաջին պատճառը եւս՝ անոթների սպազմը, այս տարիքում չպետք է բացառել»,- ասել է նա։

Անոթների սպազմը  վերջույթներում կարող է առաջանալ ցանկացած տարիքի մարդկանց մոտ։ Այն կարող է առաջանալ ի պատասխան շրջակա միջավայրի սառը օդի, իսկ հարմարավետ ջերմության դեպքում անոթի տրամագիծը վերականգնվում է։

Հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված նման շեղումը, պետք է հիշել, թե ինչ խնդիր է կատարում վեգետատիվ նյարդային համակարգը։ «Դրանք մի քանիսն են, որոնցից մեկը ադապտացիան է՝ իր աշխատանքի փոփոխությունն ի պատասխան տարբեր իրավիճակների, օրինակ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության, հուզական սթրեսի, մտավոր խնդիրների եւ անգամ հիվանդության։ Վեգետատիվ համակարգը պետք է ինքը փոխվի՝ հարմարվելով նոր պայմաններին՝ պահպանելու համար մեր օրգանիզմի մնացած համակարգերի, այդ թվում սիրտ-անոթային համակարգի կայուն աշխատանքը»,- ասել է Ելենա Բելենկոն։

Այսպիսով, հիպերսիմպատիկոտոնիան եւ, որպես հետեւանք, ձեռքերի սառնությունը կառաջանան  ցանկացած սթրեսից, ավելորդ բեռնվածություններից հետո, որոնց նյարդային համակարգը չի դիմանում, եւ առաջ են գալիս հիվանդություններ։

Ըստ Բելենկոյի, լավ նորություն է այն, որ այդ վիճակը անդառնալի չէ, հիպերսիմպատիկոտոնիայից կարելի է ազատվել նյարդաբանի օգնությամբ, քանի որ պետք է բուժել ո՛չ անոթները. սպազմի պարագայում դրանք կարգին վիճակում են կառուցվածքային իմաստով։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մխիթարյանը` Ինձագիիհետ աշխատելու և նրա հեռանալու մասինՎեհափառ Հայրապետը եկեղեցական թափորի ողեկցությամբ կիրակնօրյա պատարագի էր գնումԿիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումիցՄեղրիում կառուցվող թունելից 2 իրանցի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Այսօր ձմեռային արևադարձն է. ցերեկվա տևողությունն օր օրի ավելանալու է. Սուրենյան (Տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում․ Հնդկաստանի 29-ամյա քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների մոտ մահացել Շու’տ ապաքինվիր և շարունակի’ր քո հայրենանվեր գործը. Տեր Վրթանեսի կինը գրառում է արել ու լուսանկարներ հրապարակել Պուտինն այսօր երկկողմ հանդիպումներ կունենա Լուկաշենկոյի և Ղրղզստանի առաջնորդի հետՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՍԿԱՆԴԱԼԸՊարույր Հայրիկյան, դու անպարտ ես. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Վրաստանը կարող է ամբողջությամբ զրկվել առանց վիզայի ռեժիմից». Եվրահանձնաժողովի զեկույցըՀորոսկոպ. 2025 թվականի վերջին նորալուսինը և դրա կարևորությունըԱհա թե ինչու ոչ մի դեպքում չի կարելի տանը պահել մահացած մարդու լուսանկարըԻնչ են նախապատրաստում ռուսական ուժերն Օդեսայից մինչեւ Խերսոն հատվածումԳլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոնՄալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոց

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված