Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ Էրդողանի վերջին շանսն Իրանն է. տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում. Բալասանյան Պաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել. Աշոտյան Ում կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսը Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին Չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը

ԼԱՐԻՍԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «Գրողը իր ժամանակաշրջանի ամենասթափ, ամենապատասխանատու քաղաքացին է»

Մշակութային

«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք արձակագիր Լարիսա Պետրոսյանի ԼԱՐԻՍԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

-Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:        

-Ես մասնագիտությամբ բանասեր եմ, ավարտել եմ Վանաձորի  պետական համալսարանի բանասիրության բաժինը: Հայոց լեզուն ու հայ գրականությունն իմ կոչումն են: Դեռ դպրոցական տարիներից ստեղծագործել եմ, տպագրվել շրջանային մամուլում: Միայն իմ գրած նյութերով դպրոցական պատի թերթեր էի ձևավորում: Իսկ ավելի շատ` ագահորեն, անհագուրդ կարդում էի, կարդում էի, ինչ ձեռքս ընկներ:Բնականաբար, շատ կարդացողը մի օր էլ ինքն է անդիմադրելի ցանկություն ունենում գրելու, արտահայտելու մտքերը, հույզերն ու մտահոգությունները:Մանկավարժական աշխատանքին զուգահեռ` ստեղծագործել եմ: ԿԳՄՍ լեզվի կոմիտեի լեզվական վերահսկողության բաժնում աշխատելու տարիներին  գիրն ու գրչությանը դարձավ ինձ համար ոչ թե սոսկ աշխատանք, այլև հոգևոր պահանջ, ինձ համար գրքերի աշխարհը, իրոք, տիեզերք է անեզր: Չգրել չեմ կարող:

-Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:

-Ստեղծագործություններս սկզբում տպագրվել են գրական կայքերում, համահեղինակային ժողովածուներում:

Պատմվածքներս տպագրվել են Կալիֆորնիայի հայ գրողների միության կողմից հրատարակած «Հասկեր»  համահեղինակային ժողովածուի Ա և Բ հատորներում, «Տարագիր» «Վերածնունդ» (Ա և Բ հատորներ), «Երկիր Նաիյան», «Հայրենի Տավուշ»,  «Վասն ապրողաց և նահատակաց» համահեղինակային ժողովածուներում:

2021 թ. ապրիլին լույս տեսավ իմ հեղինակային գիրքը` «Հովտաց աղբյուրի կանչը» խորագրով պատմվածքների, էսսեների, նովելների լիակատար ժողովածուն: Գիրքը երկու բաժին ունի`«Նախնիներիս ստվերները» և «Չինար ես…»: Հրատարակության եմ պատրաստում հաջորդ գիրքս:

Ես կարծում եմ` գրողի ամենախոշոր ձեռքբերումը նրա ընթերցողներն են: Ոչինչ այնքան չի ոգևորում ու չի թևավորում գրողին, որքան ընթերցողների  լավ արձագանքը: Եվ նաև հասկացել եմ` որքան մենք տառապանքով ենք գրում, նրանք այնքան մեզ շատ են սիրում: Համացանցը կարծես թե հետ է մղում գիրքը, բայց ես ընթերցողներ ունեմ, ուրախալի է ինձ համար, որ նրանց մեջ շատ են երիտասարդները:Ես դա համարում եմ իմ լավագույն ձեռքբերումը:

Բարձրագույն պարգևներ չունեմ, չնայած նաև կարծում եմ, որ առարկայական ձեռքբերումները պահարանում են մնում: Թվեմ մի քանիսը: Կալիֆորնիայի Հայ գրողների միության անդամ եմ: Միության կողմից կազմակերպված «Տիր» ամենամյա մրցույթի չորս անվանակարգերում (պոեզիա, դրամատուրգիա, մանկագրություն, արձակ)  արժանացել եմ «Լավագույն արձակագիր-2021» կոչմանը և պարգևատրվել հուշանվերով:

2021 թվականին «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի» կողմից կազմակերպված և Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացված «ՈՍԿԵ  ԴԱՐ-21» փառատոն- սիմպոզիումին  իմ «Հովտաց աղբյուրի կանչը» գրքի համար արժանացա «Լավագույն նովելիստ» («Best novelist») մրցանակի և հուշամեդալի:

Հունիսի 17-20 ը Ծղկաձորի Գրողների միության ստեղծագործական տանը կայացած միջազգային փառատոն-սիմպոզիումին արժանացել եմ «Լավագույն էսսեիստ» անվակարգի և հուշամեդալի:

2022թ. Ծաղկաձորի Գրողների միության ստեղծագործական տանը կայացած «Ոսկե գրիչ» սիմպոզիումին կրկրն արժանացա «Լավագույն արձակագիր» անվանակարգին:

Նմանատիպ պարգևներ շատ կան: Պատվոգրեր եմ ստացել առանձին պատմվածքների համար («Վարդերի տունը», «Տղայիկ» «Ելեն աքիր»):

-Ի՞նչ առաքելություն ունեք Դուք` որպես հայ և որպես մասնագետ:

-Իմ առաքելությունը և՛ որպես հայ, և՛ որպես մասնագետ` հայոց լեզվի, հայ գիր ու գրականության, հայ ոգեղեն գանձերի պահպանումը, զարգացումն ու տարածումն է:

Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:

-12-13-րդ դարի օրենսդիր Մխիթար Գոշը իր «Դատաստանագրքի» նախադրությունում 12 հիմնավոր պատճառ է ներկայացրել օրենսգիրքը գրելու անհրաժեշտության մասին, որոնցից չորրորդը կրթության պակասի պատճառն էր: «Որովհետև նվազեց հմտություն ու փորձառությունը` ըստ ժամանակի... »,- գրում է առակագիրը: Դեռ միջնադարում օրենսդիրը լավ է իմացել նաև կանանց դերը հասարակական հիմնախնդիրների լուծման հարցում: Նրա ապրած ժամանակաշրջանում կրթված կանայք շատ քիչ էին, ուստի Մխիթար Գոշը նրանց գանձ է համարել: Հիմա էլ այս աֆորիզմը շատ արդիական է. կրթված կանայք կրթված սերունդ են տալիս, որը առողջ հասարակություն ունենալու նախապայման է: Չնայած կին արարածը` որպես սերնդատվության, սերնդապահպանման արարող, ունի բնատուր խելք ու առողջ զգացողություններ, այնուամենայնիվ ես համաձայն եմ Մխիթար Գոշի հետ:

 -Ի՞նչ է տալիս մեզ` հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն է, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը և ոչ թե Հայաստանը»:

-19-րդ դարի գերմանացի նշանավոր հնագետ Հենրիխ Շլիմանը, որը հայտնաբերել է Տրոյան, այս վկայությունն անելու հիմքեր ուներ. այն է` մեր` հայերիս քաղաքակրթությունն ավիլի հին է: Հենց Հայկական լեռնաշխարհից է տարածվել քաղաքակրթությունը, որի ակնառու հետքերը ուսումնասիրել է նաև անվանի հնագետը:Այդ խոսքերը նորից ու նորից մեզ և համայն մարդկությանն ասում են, թե որքան հնամենի քաղաքակրթություն և որքան հինավուրց ազգ ենք մենք, և թե որքան անփոփոխ ու օրինակելի է հայի գենը, որը հազարամյակներ շարունակ փոփոխության չի ենթարվել: Հնագետի խոսքերը մեզ հիմք են տալիս կրկրին ու կրկին ճանաչել, գնահատել, արժևորել մեր հնամենի ազգն ու ամուր կառչած մնալ մեր հինավուց արմատներին:

Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:

-Իմ գաղափարախոսությունը ազգային գաղափարախոսությունն է` գումարած համամարդկային արժեքները:

-Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործությունների կոնտեքստում:

-Գրողը իրավունք չունի վեր կանգնելու կամ կտրվելու իրականությունից: Նա իր ժամանակաշրջանի ամենասթափ, ամենապատասխանատու քաղաքացին է և պարտավոր է առաջինը արձագանքել տեղի ունեցող իրադարձություններին: Իմ ստեղծագործությունը անցած երեսուն տարիների պատերազմական իրադարձությունների խճանկարն է` իրապատումների տեսքով, որոնցում տեղ են գտել հայրենիքի, նրա սահմանների, անմեղ զոհերի, արտագաղթի, փակ դռների, ժանգոտած կողպեքների և մեր ազգային ներկայիս ողբերգության մասին ցավագին թեմաներ: Ես ծնունդով Տավուշ աշխարհից եմ, սահմանապահ Չինարի գյուղից: Այնտեղ պատերազմը ոչ մի վայրկյան չի դադարել: Իմ ստեղծագործությունների` պատմվածքների, էսսեների, նովելների, ակնարկների հերոսները իրական մարդիկ են, դեպքերն ու իրադարձություններն էլ են իրական, հնարովի ոչինչ չկա: Պարզապես գեղարվեստական վավերագրություններ են` պատերազմի թողած ծանրագույն դեպքերի, մարդկային տխուր ճակատագրերի մասին: Նրանք սովորական մարդիկ են` տարագիր, հողագործ, ջրվոր, հնձվոր, շինական, բայց նաև հրացանակիր զինվոր, որովհետև նաև նրանցով է պահպանվում հող հայրենին: Նրանք հերոսներ չեն, նրանց կուրծքը մեդալներ չեն զարդարում, բայց որպես Աստծո արարչագործություն, ամեն մեկը անկրկնելի է: Իմ արձակի հիմնական ատաղձը իմ հայրենի չքնաղ եզերքն է, անկրկնելի կուսական բնաշխարհը և այդ բնաշխարի մարդիկ` իրենց հերոսական բնույթով, տեղային վառ կոլորիտով, իմաստուն բառ ու բանով, իրենց վարքագծի` ինչ-որ տեղ ողբերգական, ինչ-որ տեղ էլ` զավեշտալի, մարդկային վարքի պարզ ու միամիտ դրսևորումներով: Եվ վերջապես` իմ արձակի հիմնական մոտիվացիան ամենածանր, դրամատիկական իրավիճակներում անգամ անհատի` մարդ մնալու, մարդուն սիրելու, գնահատելու, արժևորելու տենդենցն է: Հենց այդպիսին են իմ իրական հերոսները: ճիշտ է` ասում են` տխուր է, բայց` կյանքն ինչպես որ է:

-Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:

-Մարդկային գործոնը միայն, որոշ պաշտոնյաների կամային վերաբերմունքը, բարձր պաշտոնում անգամ ինքնահաստատվելու, խելացիներին մեխանիկորեն հետ մղելու մարմանջը: Արհեստական ստեղծված խոչընդոտներն ինձ չեն խանգարում, նման պահերին ես գրում եմ, ես անընդհատ իմ գրական աշխարհում եմ, գրելը անառողջ իրականությունից կտրվելու հրաշալի եղանակ է:

-Ձեր վերաբերմունքն այսօրվա իրականությանն ինչպիսի՞ն է:

-Այսօվա իրականությունը դժվարին է, դժվարին է ոչ միայն մեզ համար, այլև ողջ Երկիր մոլորակի: Մենք`որպես փոքր ազգ, պատմության թատերաբեմում միշտ ենք եղել ֆիզիկական վտանգի, ազգային արժեքները, մշակութային դարավոր գանձերը կորցնելու սպառնալիքի տակ: Հիմա`առավել ևս, քանի որ նոր աշխարհակարգեր են, նոր բաժանումներ: Պետք է կարողանաք պատմության հոլովույթում ճիշտ մոտենալ նոր փոփոխություններին, ճիշտ և ժամանակին արձագանքել, արագ կողմնորոշվել գլոբալ հարցերում: Ես հաճախակի եմ տագնապում, բայց և հույս ունեմ, որ մենք կվերագտնենք մեզ, կվերագտնենք մեր ազգային հզոր ոգին, մարդկությունն էլ ողջախոհ կլինի: Գրիչ վերցնողը իրավունք չունի չհավատալու իր հայրենիքի հավերժությանը:

-Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:

-Անառիկ սահմաններով, անհաղթ ու հզոր, ծաղկուն հայրենիք:

 Քրիստինա Աբրահամյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակԷրդողանի վերջին շանսն Իրանն է. տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում. ԲալասանյանՊաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել. ԱշոտյանՈւմ կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսըՀանցավոր ցանցը Հայաստանում զբաղվել է մարդկանց ներքին օրգանների գործարքներովՏարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն ԶուրաբյանինՉեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը Հայաստան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված