Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Կադրային խնդիրներ «Ռոմայում». Մխիթարյանը ռիսկի կգնա՞

Սպորտ

 

Մայիսի 25-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի կունենա Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության եզրափակիչը։ 

«Ռոմայի» համար անչափ կարեւոր եզրափակչին մի քանի օր է մնացել, սակայն դեռ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը խաղին հարցականի տակ է, թեեւ վերջինիս ապաքինման ընթացքը տեղի է ունենում ըստ նախատեսվածի։ Բացի այս, հռոմեական ակումբը կարծեք թե նոր խնդիրներ ունի. Թիմի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն և գանացի հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը բացակայել են Ա Սերիայի 37-րդ տուրի՝ «Վենեցիայի» դեմ տնային խաղում «Ռոմայի» հայտացուցակից եւ ըստ Il Tempo պարբերականի երկու խաղացողներն էլ վնասվածքի վտանգ ունեն։

Պարբերականը նշում է, որ կադրային նոր խնդիրների պարագայում «Ռոմայի» բժշկական անձնակազմը կփորձի արագացնել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապաքինման գործընթացը, որպեսզի  ֆուտբոլիստը պատրաստ լինի  Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին: Նշենք, նաեւ որ Մխիթարյանն ինքն էլ ամեն բան անում է վերոհիշյալ հանդիպմանը խաղադաշտում լինելու համար, սակայն ակումբի բժշկական անձնակազմը չէր պլանավորում ռիսկի դիմել եւ վտանգել Մխիթարյանի առողջությունը, սակայն կադրային խնդիրների դեպքում, հնարավոր է եւ իրադարձությունների այլ ընթացք լինի։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ