Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով «Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների... Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին «Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել Քիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

«Այս խառնածինների համար Արցախը կռվախնձոր է, Սյունիքը` "եղբայրության" խաչմերուկ, Տավուշը` «բարեկիրթ» Ալիեւին պատրաստվող ընծա...». ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցեց ՀԳՄ անդամ, գրող, հերոսի հայր ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

Պարոն Մանուկյան, Ձեր պայքարն ընդդեմ այս կառավարության ի՞նչ փուլում է:

– Իմ պայքարը` ստի, կեղծիքի, խաբեության, սատանեական շողոքորթության դեմ է: Իմ երկիրը հայերի կողմից չի կառավարվում: Ազնվազարմ հայը չի կարող հեշտությամբ զիջել իր հայրենիքի տարածքները, ինչը պատրաստակամորեն այս խառնածիններն են անում, որոնց համար Նժդեհը ֆաշիստ է, Արցախը` կռվախնձոր, Սյունիքը` «եղբայրության» խաչմերուկ, Տավուշը` «բարեկիրթ» Ալիեւին պատրաստվող ընծա... եւ այսպես շարունակ: Մեր լռությունն անզորության եւ համաձայնության նշան կլիներ կամ էլ` մեր ազգի պատմության ավարտ:

Ձեզ են միացել նաեւ որդեկորույս շատ ծնողներ, ի՞նչ եք կարծումª նրանց արցունքների պատասխանը կտա՞ն նրանք, ովքեր մեղավոր են:

– Պատերազմի ավարտից հետո գրեթե բոլոր կողմերից բարձրաձայնվեց, որ դավաճանություն է եղել: Մենք երկար ժամանակ սպասեցինք բացահայտումների: Ցավոք, ուժ ու կարողություն չունեցան այսօրվա մեծաբերան ողորմելիները` ճիշտ քննություն կազմակերպել, եւ մեր օրերում, մեր աչքի դեմ եղածը վերջապես պարզաբանել եւ հստակեցնել: Հետեւողական ենք լինելու մեր պահանջների մեջ եւ թույլ չենք տալու հայոց քաջերի դեմ կատարված հանցանքներն ու դավաճանությունները կոծկեն:

Վաչագանին հաճախակի՞ եք տեսնում երազում:

Ե՛վ երազում, ե՛ւ արթմնի Վաչագանն ինձ հետ է: Ես հիմա նրա զինվորն եմ եւ փորձում եմ մինչեւ վերջ տեր կանգնել իր պայքարին, այն է` հզոր, ինքնիշխան պետության հիմքերը կայացնել:

Ի՞նչ եք կարծում` Վաչագանի եւ մեր հերոս տղերքի հոգիները կներե՞ն, եթե ստորագրվեն եւ էլի հանձնվեն հողեր:

– Նրանք արդեն չեն ներում այս հողատու, անհայրենիք խառնածիններին: Նյութին գերված այս որկրամոլները չեն էլ գիտակցում, որ Հայաստանն առաջին հերթին ոգեղենություն է, ինչը շրջանցելով, հեշտորեն տանուլ են տալիս բոլոր ոլորտներում: Նրանք, պատերազմից դուրս` հիմա էլ դավաճանում են քաջերին` ծիծաղով Եռաբլուր բարձրանալով, շրջակա տարածքն դարուփոսի մեջ թողնելով... Պատգամը նույնն է` պարտության սիմվոլներով հաղթանակներ չեն լինում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին․ հայտարարությունUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածումՄթնոլորտը սրվեց ՔՊ-ականի ելույթի ժամանակ. «Մի րոպե սու՛ս մնացեք», «Ի՞նչ եք անում», «Հերիք ու բոլ ա» Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին«Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արելՔիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.amՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված