⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Ընդդիմությունն իր քայլերով ուժեղացնում է Նիկոլ Փաշինյանի դիրքերը». Քաղաքագետ

Ներքաղաքական

Դուշանբեում   կայացավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ  հանդիպումը։  Այս թեմայի մասին Iravunk.com֊ը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ։

Հարցին, թե  քաղաքագետն ի՞նչ կարծիք ունի եռակողմ հանդիպման մասին Ալեքսանդր Քանանյանն ասաց․ «Չգիտեմ թե ինչ ասեմ ձեզ այս մասին, ես արդեն առանձնապես  չեմ հետաքրքրվում  այդ հանդիպումներով քանի որ այս իշխանության հետ արդեն ամեն ինչ պարզ է և  ընդդիմության հետ էլ նույնչափ ամեն ինչ հասկանալի է, հետևաբար ներկա փուլում քանի դեռ չկա  հանրության  միահամուռ կամքը՝ հաղթահարելու Հայաստնաի  կապիտուլյացիոն ընթացքը Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է այն ամենը, ինչ նրան կմատուցվի Մոսկվայի կողմից և այսպիսի միակողմանի կախվածությանը  գործուն հակակշիռներ դեռ  առկա չեն»։  

Անդրադառնալով ներքաղաքական լարվածությանն ու ընդդիմության փողոցային պայքարին  քաղաքագետն ասաց․ «Ես չեմ կարծում, որ առկա ընդդիմությունը  խորհրդարանում և այդ նույն խորհրդարանական ընդդիմությանն առաջնորդած  փողոցային պայքարը կարող է որևէ  էական փոփոխության հանգեցնել, որովհետև  հասարակության կողմից ընդդիմադիրների քաղաքական կենսագրությունը  բավարար հիմք է այդ շարժմանը  զանգվածաբար չմիանալու և  գործնականում այսպիսի քայլերով ընդդիմությունը առնվազն  ուժեղացնում է Նիկոլ Փաշինյանի դիրքերը, որովհետև  հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը խայտառակ և դավադիր պարտությունից հետո  երբեք չէր ընտրվի  վարչապետ եթե որոշակի ընդգծված  վերաբերմունք ունեցող հանրությանը որպես  այլընտրանք չմատուցվեին  նախկին երկու վարչակազմերի ղեկավարները։

Հետևաբար իրական արմատական և  հատկապես Հայաստանի շահերից բխող փոփոխությունների կարող ենք սպասել միմիայն այն  ժամանակ երբ Հայաստանի այս գահավիժման ժամանակ հանրային պահանջը՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու, դառնա  տիրապետող  և  պետք է լինի իսկապես նոր և  հանրային վստահությունը վայելող նոր ուժ, որին թերևս հասարակությունը  կկարողանա վստահել  այսքան անհաջողություններից և հուսահատությունից հետո»։

Հարցին, թե  արդյո՞ք կա որևէ ուժ ով իսկապես կարող է երկիրը  փրկել այս գահավիժումից  քաղաքագետն ասաց․

«Այն պահից, երբ հասարակությունը կընկալի և կգիտակցի, որ  այդպիսի ուժ կա ապա  այդ  գործընթացները մեծապես  կարագանան։ Այս պահի դրությամբ կան այլևայլ խմբեր, ուժեր բայց հասարակությունը դեռ այդ ուժերին չի վստահում և չի ընկալում  իր պատկերացրած փոփոխություններն իրականացնելուն ունակ»։


Սոնա Գիշյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ