Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Դրամական փոխանցումներն աճել են

Տնտեսություն

Թեև սեզոնային աշխատողների կողմից դեպի Հայաստան դրամական փոխանցումները նվազել են, սակայն միջազգային այցելուների կողմից զգալի փոխանցումների հաշվին ընդհանուր տրանսֆերները նախորդ տարվա համեմատ աճել են:

Այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

Խաչատրյանը հիշեցրեց դրամական փոխանցումների վերաբերյալ տարեսկզբին ԿԲ-ի արած նվազման կանխատեսումը, այդ թվում Ռուսաստանից՝ 50 տոկոսով:

«Մենք երկու մասի ենք բաժանել տրանսֆերներն այս պահին: Տեսնում ենք, որ ոչ առևտրային նպատակներով փոխանցվող, այսինքն՝ սեզոնային աշխատողների կողմից փոխանցվող գումարները նվազել են, զուգահեռ աճել են միջազգային այցելուների կողմից կատարվող փոխանցումները, իրենք էլ են ինչ-որ ձևով փոխանցումներ կատարում ՀՀ, այդ թվում՝ իրենք իրենց անունով: Գումարային իմաստով աճ կա՝ 2021-ի համեմատ»,- ասաց Խաչատրյանը:

Սակայն, թե միջազգային այցելուների փոխանցումների հետագա շարունակականությունն ինչ չափով, ինչ ինտենսիվությամբ կլինի, հարց է: Այնուամենայնիվ, այդ փոխանցումներն էականորեն ազդել են ընդհանուր դինամիկայի վրա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ