⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Իմ կյանքի այս փուլը պայքար է. Գայանե Ասլամազյան Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ

Տարվա լավագույն հոգեբան է ճանաչվել Իրինա Ծատուրյանը

Թեմա

Ձեւավորված ավանդույթի համաձայն՝ «Իրավունք» թերթը յուրաքանչյուր տարվա ավարտին ընտրում է տարբեր ոլորտներում լավագույններին՝ հաշվի առնելով իր ընթերցողների կարծիքները:

Այսպիսով՝ դեռեւս 2021 թվականի վերջում հայտարարել էինք, որ տարվա լավագույնների շարքում է հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ: Նա արժանացել է լավագույնի կոչմանը՝ 44 օրյա պատերազմի վիրավոր զինվորներին եւ որդեկորույս ծնողներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար:

Ընդունելով պատվոգիրը՝ տիկին Ծատուրյանն ասաց, որ իր այցելուներին սովորեցնում է ո՛չ քաղցր բառերից, ո՛չ շնորհավորանքներից, ո՛չ կարծիքներից ու գնահատականներից կախված չլինել. «Սակայն, կան գնահատականներ, որոնք չեն մտնում այդ շարքի մեջ, որովհետեւ արտահայտում են տասնյակ կամ հարյուրավոր անձանց հավաքական կարծիքը: Շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում կարողացել եմ պիտանի լինել իմ գործունեությամբ: Այս պատվոգիրը եւս մեկ խթան է, որ շարունակեմ աշխատել»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ