⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

ԱԳՆ-ում 2 միլիոն 90 հազար դրամով գորգը գնել են «Մերգերյան կարպետ» ընկերությունից

Մամուլի տեսություն

Արտաքին գործերի նախարարությունում պատվիրակություններին պատշաճ ընդունելու համար որոշել են պատվիրակների ոտքերի տակ երկու միլիոն դրամ արժողությամբ գորգ փռել։ Այս մասին գրում է 168.am-ը։ 

2 միլիոն 90 հազար դրամով գորգը գնել են «Մերգերյան կարպետ» ընկերությունից։

Ձեռագործ գորգը 2021 թվականի է՝ պազիրիկ տիպի։

Թե ինչու էր երկրի տնտեսության համար այս բարդ ու դժվար ժամանակաշրջանում խիստ անհրաժեշտ ձեռագործ գորգ փռել հյուրերի ոտքի տակ, հատկապես ինչի՞ց ելնելով են ԱԳՆ-ում նման ներկայացուցչական ծախս կատարել, հայտնի չէ: 

Պարզապես տրամաբանական հարց է առաջանում՝ երբ մինչեւ հիմա պատվիրակների ոտքերի տակ այդ արժեքի գորգ չէր փռվում, հանգամանքը բացասական ի՞նչ հետք է թողել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, աշխարհը հայ մշակույթի մասին լիարժեք պատկերացում չէ՞ր ունենում, թե՞ հայոց հյուրասիրությունից էր դժգոհ մնում եւ դրա պատճառով էլ տուժում էր հայոց դիվանագիտության հանդեպ վերաբերմունքը, իսկ գուցե՞ երկու միլիոն դրամ արժեցող գորգը պետք է հիմա բարձր պահի Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցի վարկն աշխարհում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ