Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ին Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում «Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, Հայաստանում պետք է ձևավորվի նոր ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է Ջարդեր, հրկիզումներ և զանգվածային բողոքի ցույցեր են Եվրոպայի արդեն 12 երկրներում Զելենսկին համաձայն է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում «տարածքային փոխանակման» հարցը

Ընտանիքը սեր ու խնամք է․ Թող որ բոլոր ընտանիքներում լինի Լույս, Խաղաղություն ու սեր

Ախ կանայք

Այսօր Ընտանիքի միջազգային օրն է, եւ Թող որ Բոլոր ընտանիքներում լինի Լույս, Խաղաղություն ու սեր, գրել է մեր գործընկեր, հանրությանը հայտնի լրագրող Գայանե Զարգարյանը, կիսվելով Մուշեղ Բաբայանի  <<Հորիզոնին չհասած>> գրքից հատվածով․

Ընտանիքը, տղա՛ս, ճիշտ ու սխալի, արդարի ու անարդարի, չարի ու բարու հարթակ չի, ընտանիքը շատ կողմերով իրարից տարբեր մարդկանց միությունն է, որտեղ բոլորն ավելի շատ սիրում են միմյանց թերությունները, քան առավելությունները, որտեղ մեկի ցավը բոլորի ողբերգությունն է, հաջողությունը՝ բոլորի երջանկությունը։ Ընտանիքը սեր ու խնամք է քեզանից մեծի ու քեզանից փոքրի նկատմամբ։ Ընտանիքը տատից հարսիկին, նրանից էլ թոռնուհուն անցնող խոսքկապի մատանի է, պապից որդուն, որդուց էլ թոռանն անցնող արժանապատիվ անուն, ազգանուն։
Ընտանիքն այն է, երբ կորուստներն ու ձեռքբերումները դառնում են ընդհանուր ափսոսանքի կամ համատեղ ոգևորության պատմություն։ Երբ մեկի պակասն ու բացակայությունը երբեք որևէ այլ մեկով չի լրացվում, իսկ ընդմիշտ հեռացածին փոխարինում են պատի լուսանկարից մյուսներին նայող նրա հայացքի տակ հազարերորդ անգամ կրկնվող նրա մասին ջերմ պատմություններով ու հիշողություններով։ Որդի՛ս, ընտանիքն այն է, երբ դրսում գտնվող տան անդամին մյուսները մինչև ուշ գիշեր անհամբեր սպասում, համատեղ դիմավորում, կերակրում և միայն դրանից հետո տան դուռը կողպելով` կարողանում են հանգիստ քուն մտնել։
Վերջապես, ընտանիքը հայրենիքին ծառայող զինվոր ունենալու պոռթկուն հպարտությունն է։ Ամեն երեկո դասից ու աշխատանքից տուն վերադառնալիս իրենց Զինվորի հետ հեռախոսով զրուցելու, նրա վերաբերյալ այդ օրը յուրաքանչյուր ստացած տեղեկությունների մասին կարոտով քննարկումն է ընտանիքը։
Ընտանիքն ամեն անգամ Զինվորի մասին խոսելիս մոր թրջվող աչքերն են ու նրան ամեն անգամ սաստող հոր հպարտ հայացքը։ Ամեն երեկո ճաշի նստելիս սեղանին մեկ բաժին լրացուցիչ սպասքն է ընտանիքը` հույսով, որ գուցե հենց այդ օրը լինի օտարությունից հարազատի, իսկ սահմանից՝ Զինվորի հաղթական վերադարձի տոնը։
Տղա՛ս, դարձիր ընտանիքինդ և այն ընդմիշտ կդառնա քոնը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ