Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Արոնյանը լրացուցիչ մրցախաղում ձախողվեց և բավարարվեց 3-րդ տեղով ու 48 հազար դոլարով

Սպորտ

Բուխարեստում ավարտվեց շախմատի Grand Chess Tour մրցաշարի առաջին փուլը: Վերջին՝ 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի հետ:

Ոչ-ոքի ավարտվեցին նաև Լենիեր Դոմինգես-Ուեսլի Սո, Բոգդան-Դանիել Դյակ-Ֆաբիանո Կարուանա, Ռիխարդ Ռապորտ-Յան Նեպոմնյաշչնի պարտիաները: Իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը պարտության մատնեց Ալիռեզա Ֆիրուջային:

Այսպիսով Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը վաստակեցին հավասար՝ 5,5-ական միավոր:
Հաղթողին որոշելու համար նրանց միջև անցկացվեց արագ շախմատի լրացուցիչ մրցախաղ: Առաջին պարտիայում Արոնյանը պարտվեց Ուեսլի Սոյին: Մյուս պարտիայում Լագրավը հաղթեց Սոյին եւ վճռական դարձավ  Արոնյանի և Վաշիե-Լագրավի մրցապայքարը: Այստեղ, Արոնյանը եւս պարտվեց:

Արդյունքում, մրցաշարի հաղթող դարձավ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, որը պարգևատրվեց 100 հազար դոլարով: 2-րդ տեղը զբաղեցրած Ուեսլի Սոն ստացավ 65 հազար դոլար, 3-րդը ճանաչված Արոնյանը բավարարվեց 48 հազար դոլար պարգևավճարով:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ