⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Որոնք են գլխացավի ամենավտանգավոր տեսակներն ու որ դեպքերում են դրանք ի հայտ գալիս

Առողջապահական

Գլխացավը բավական տարածված խնդիր է, որի դեպքում մարդիկ սովորաբար պարզապես ցավազրկող դեղամիջոցներ են ընդունում, սակայն նյարդաբան Ալեքսանդր Կոմարովը վստահ է, որ կան գլխացավի տեսակներ, որոնք չի կարելի անտեսել։

«Ներուղեղային անոթալայնանքը վտանգավոր խնդիր է, որը կարող է ուղեկցվել գլխացավով՝ հատկապես զարկերակային բարձր ճնշում ունեցող մարդականց մոտ։ Այս դեպքում գլխացավը բաբախուն է լինում», - նշել է մասնագետը «Москве 24»-ի հետ զրույցում։

Բժշկի խոսքով՝ գոյություն ունեն նաև ցավի այլ տեսակներ, որոնք ևս չի կարելի անուշադրության մատնել։ Բանն այն է, որ գլխուղեղի ուռուցքը ևս կարող է ուղեկցվել գլխացավով։ Այս դեպքում այն սովորաբար տեղային է լինում և ուղեկցվում է գիտակցության կորստով։

«Կարող է լինել ինֆեկցիոն ցավ՝ կապված մենինգիտի կամ գլխուղեղի ու դրա թաղանթների այլ ինֆեկցիոն վիրուսային հիվանդությունների հետ։ Նման գլխացավին ոչ մի դեպքում չի կարելի դիմակայել՝ հատկապես, եթե այն ուղեկցվում է գիտակցության կորստով կամ խանգարմամբ, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ։ Հարկավոր է դիմել բժշկին ու բուժզննում անցնել», - հավելել է նյարդաբանը։

Բժշկի խոսքով՝ նման ցավի դեպքում բարձր է լինում նաև գլխուղեղի կաթվածի վտանգը, իսկ այս խանգարումը կարող է հանգեցնել հաշմանդամության կամ անգամ մահվան։ Սա է պատճառը, որ բաբախուն կամ տեղային գլխացավերի դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին ու պարզել պատճառը։

   
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ