⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Անահիտ Մութաֆյանն ընդդեմ Անի Սամսոնյանի հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

Թեմա

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոսնյանը սոցցանցում հայտարարությամբ է հանդես եկել` անդրադառնալով գործող իշխանության դեմ փողոցում պայքար մղող ընդդիմությանը: Նա մասնավորապես նշել է. «Տարիներ շարունակ փող բաժանեցիք, որ իշխանությունը պահեք, անցած տարի փող բաժանեցիք, որ դառնաք ընդդիմություն, իսկ հիմա փող եք բաժանում, որ ջահելները ձեր համար փողոց փակեն»։

Արձագանքելով վերոնշյալին` դերասանուհի Անահիտ Մութաֆյանը գրել է. «4 տարի շարունակ պայքարում եմ ստահակ իշխանության դեմ, 4 տարի եղել եմ փողոցում այժմ էլ փողոցում եմ եւ փողոց եմ փակում ու երթերին եմ մասնակցում, միտինգներին, բայց երբեք գումար չեմ ստացել։ Հիմա այս երեւույթն ինձ ու իմ ընկերներին բառի ուղիղ իմաստով անվանում է վարձով աշխատողներ։ Անի Սամսոնյան, եթե դու սովոր ես փողով ելույթներ ունենալու, փողով սիրելու ու սիրվելու նյուսներին քո արշինով մի չափիր։ Դու ունես մեկ ժամ ժամանակ` ներողություն խնդրելու կամ փաստեր ներկայացնելու»։

Տրված ժամանակը լրացել է, իսկ Ա. Սամսոնյանի ո՛չ ներկայացրած փաստերը կան, ո՛չ ներողությունները եւ Անահիտ Մութաֆյանը դիմել է ո՛չ ավել, ո՛չ պակաս ՀՀ գլխավոր դատախազին եւ ոստիկանությանը:

«Անին ներողություն չխնդրեց, փաստեր չներկայացրեց ուստի եւ դիմում եմ ՀՀ Գլխավոր դատախազությանը ու ՀՀ ոստիկանությանը: Ես ամեն օր մասնակցում եմ ակցիաներին, փողոց եմ փակում, միտինգի եմ գնում, իսկ սույն կինը զրպարտում է ինձ` որպես ՀՀ քաղաքացի, եւ արատավորում գործարար համբավս` որպես դերասանուհի։ Հուսով եմ` գրառումս կընդունվի որպես բաց հայտարարություն հանզագործության մասին...», - շեշտել է Ա. Մութաֆյանը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ