Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

ԴԵԳՐԱԴԱՑԻԱ

Ըստ հեղափոխագետների` Նիկոլը ձախողեց հենց այն պահին, երբ հեղափոխական ագորան վերափոխեց իշխանական ախոռի եւ վերածվեց վիշապի:

* * *

ՈՎ ՔՆԱԾ Է` ԱՐԹՈՒՆ ԿԱՑԵՔ

Ժամացույցի գործարանից հայտնում են, որ անհնազանդության շարժումը որոշել է «Զարթնիր լաո» երգի փոխարեն նոր մարտավարություն որդեգրել եւ լաոներին «բուդիլնիկ» բաժանել:

* * *

ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ Ա

Եվրամիությունից հայտնում են, որ Նիկոլն իր հետ Հոլանդիա է տանում իր համապատասխան նախարարներին` իշխանափոխությունից հետո այնտեղ տեղավորելու համար:

* * *

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Իշխան - Ինքնիշխան Սաղաթելյան

* * *

ՈՍՏԻԿԱՆԸ ՄԵՐՆ Է

(ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ` ՈՍՏԻԿԱՆԻՆ ՆԻԿՈԼ ԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ «ՆԻԿՈԼԸ ԴՈՒ ԵՍ» ՀԱԿԱԴԱՐՁԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Անհնազանդության ակցիայի ղեկավարությունից հայտնում են, որ իրենց ցուցարարը ոստիկանին Նիկոլ ասելով՝ նկատի է ունեցել Նիկոլայ 2-րդ թագավորին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին եւ դրանով չի հայհոյել նրան:

* * *

ՓԱԼԱՆՉԻՆ, ԿԱՄ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ` ՆԻԿՈԼԻՆ

(ՍԴ-Ի ՈՐՈՇՈՒՄՈՎ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ՝ ԲԴԽ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Ով իշխանություն, ես փալան:

* * *

ԲՈՇԻՑ` ՓԱՇԱ

Լեննագանի Բոշի մայլից հայտնում են, որ Հոռոմի խաչմերուկի բոշեքի կեցվածքը իրավաչափ է, նրանք ատամներով պաշտպանում էին իրենցից փաշա դարձածին:

* * *

ՆԻԿՈԼԸ` ԲԱՅՐԱՄՈՎԻՆ, «ՄԻՄԻՆՈՅԻ» ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

(ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԲԱՅՐԱՄՈՎԻ` ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Слушай, друг, помоги!

– Помогу! Лет через пять...

* * *

ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

Երեւում է լաոն արդեն զարթնել ա, որ Էրդողանի չոջուխները Նիկոլի ԱԺ-ում խառնվել են իրար:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ