⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ով առաջինը կդնի մանդատը․ «Իրավունք»

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է.

«Խորհրդարանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է, թե ստեղծված իրավիճակում ով է առաջինը վայր դնելու պատգամավորական մանդատը: «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` իշխանական օրենսդիրների վրա այս օրերին այնպիսի վերահսկողություն է սահմանված, որ անգամ խուսափում են մտածել ինչ-որ ինքնուրույն քայլեր կատարելուց, ուր մնաց` թե ռիսկ անեն մանդատ վայր դնել: Թեպետ որեւէ մեկը չի էլ շտապում մանդատները վայր դնել, որովհետեւ շատերը հազար ու մի վարկ ու հիպոտեկ ունեն վճարելու:

Մյուս կողմից էլ` ինչ-ինչ խոստումներ են տրվել նրանց, թե Նիկոլ Փաշինյանն անգամ եթե հեռանա, իրենք կշարունակեն մնալ եւ իրականացնել օրենսդրական աշխատանքը` ժամանակավոր կառավարության դիրիժորությամբ:

Սակայն բոլորովին այլ իրավիճակ է ընդդիմության շարքերում: Շշուկներ են պտտվում, որ ինչ-որ փուլում կգտնվի մեկը, ով առաջինը վայր կդնի մանդատը` դրանով շահելով ժողովրդի վստահությունն ու համապատասխան աթոռը`  ձեւավորվելիք ապագա կառավարությունում»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ