⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

ՌՌ նախագահի խոսնակը հայտարարել է, որ հույս կա՝ Հայաստանում շուտով կայունության շրջան կսկսվի

Ներքաղաքական

Եթե  Արևմուտքը և Ռուսաստանը ակտիվորեն ներգրավվեն Արցախի հարցում ՝ Արցախը  ևս կդառնա  ակտիվ հակամարտության տարածք

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Տեղեկությունն այն է, որ եվրոպացիների ու Վաշինգտոնի միջև կան որոշակի ջանքեր՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Այս  թեմայի մասին iravunk.com-ը զրուցել է  քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հեռ։

Հարցին, թե ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում քաղաքագետն ասաց. «Այդ ամենին մենք պետք է մոտենանք  Ռուսաստանի և Արևմուտքի միջև ստեղծված հակամարտության տրամաբանության մեջ։ Գնում է  հակամարտություն և ըստ էության Ուկրաինայում Արևմուտքը և Ռուսաստանը միմյանց դեմ պատերազմում են։ Այդ հակամարտությունը տեղափոխվում է  նաև մեր տարածաշրջան։ Եվ քանի որ հիմնական իրադարձությունները  Արցախի շուրջ են ծավալվում բնականաբար, եթե Արևմուտքը և Ռուսաստանը ակտիվորեն ներգրավվեն Արցախի հարցում դա  նշանակում է, որ Արցախը  ևս կդառնա ակտիվ հակամարտության տարածք։ Ես կարծում եմ, որ մինչև  Ուկրաինայի պատերազմի  վերջանալը այդ  ակտիվ դերակատարումները և Արևմուտքում և Ռուսաստանում պետք է  ծառայեցնել։ Մեր քաղաքականությունը  դա պետք է լինի»։  


Անդրադառնալով նրան, որ ՌՌ նախագահի խոսնակը հայտարարել է, որ հույս կա՝ Հայաստանում շուտով կայունության շրջան կսկսվի, որը թույլ կտա աստիճանաբար շարժվել դեպի եռակողմ համաձայնությունները, որոնք Պուտինի մասնակցությամբ վերջնական տեսքի են բերվել։ Հարցին, թե  այսինքն՝ զուգահեռ ակտիվություն է ցուցաբերում նաև Ռուսաստա՞նը,  քաղաքագետն ասաց. «Դա կարելի է դիտարկել իմ  նախորդ ասածի տրամաբանության մեջ։ Եթե  մի կողմը  ակտիվություն է  ցուցաբերում ապա մյուս կողմն էլ  միանգամից  ակտիվանում է և  դրանով փորձում է հակակշռություն ստեղծել»։


Անդրադառնալով  ներքաղաքական իրավիճակին և  ընդդիմության հանրահավաքներին  քաղաքագետն ասաց.  «Անկեղծ ասած ստեղծված իրավիճակը չեմ կարող  գնահատել, որովհետև ցանկացած քաղաքական շարժում բերում է ինչ-որ հռչակագիր որտեղ ասում է  իր շարժման նպատակները և այդ նպատակները պետք է լինեն  քաղաքական։ Այսինքն, պետք է  լինի հատակ պատկերացում թե հավաքը իշխանության որ քայլի  դեմ է և փոխարենը  իրենք  ինչ են  առաջարկում և այդ առաջարկը  ինչպես կարող են  կյանքի  կոչել։ Դեռևս  նման քաղաքական  հայտարարություն, որտեղ լինի  այդ  հարցերի պատասխանը  չկա և այդ  պատճառով էլ գուցե շատերը  ակտիվ չեն մասնակցում պայքարին  որովհետև  չունեն իրենց հուզող հարցերի պատասխանները»։


Սոնա Գիշյան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ