Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ Էրդողանի վերջին շանսն Իրանն է. տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում. Բալասանյան Պաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել. Աշոտյան Ում կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսը Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին Չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը

«Չեմ ուզում միայնակ մայր լինել».ՋՈՒՍ

Մշակութային

«Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է երգչուհի Ջուսը:

Ջուս, ի՞նչ ծրագրեր ունեք: Տեսահոլովակներ նկարահանելո՞ւ եք:

– Ես մտածում եմ, որ այս տարի կլինի կամ մեկ, կամ երկու տեսահոլովակ: Դա կախված է հովանավորներից: Հիմա մի շատ հետաքրքիր երգ եմ պատրաստում, որը նորություն է: Ուղղակի չեմ ուզում փակագծերը բացել, բայց իմ երգացանկի մեջ այդպիսի երգ երեւի չեն լսել: Նոր ոճով է:

Խոսեցիք հովանավորներից, լինո՞ւմ է, որ հովանավորը կեղտոտ առաջարկ է անում:

– Միշտ, եւ մերժվում են:

Կոպիտ առաջարկների դեպքում ինչպե՞ս եք պատասխանել:

– Ես կարող եմ ուղիղ միանգամից ինչ ասես ասել այդ մարդուն: Այն, ինչին նա արժանի է:

Իսկ եղե՞լ է, որ հեռախոս շպրտեք երեսին:

– Շպրտել եմ միայն նախկին ամուսնուս վրա, բարկացած եղած ժամանակ, բայց ոչ թե դեմքին, այլ խոսելիս ջարդել եմ:

Ե՞վ, հետո ի՞նչ եղավ:

– Եվ բաժանվեցինք:

Այսինքն` հեռախոս շպրտելը բաժանման պատճա՞ռ եղավ:

– Նաեւ… ճիշտն ասած:

Դավաճանե՞լ է Ձեզ:

– Չեմ կարծում:

Իսկ դուք դավաճանե՞լ եք:

– Չէ, ես եթե մեկի կողքին լինում եմ, երբեք չեմ դավաճանում:

Ես միասեր եմ: Սիրում եմ մեկին ու էլ չեմ կարող շեղվել ուրիշի վրա:

Հիմա միայնա՞կ եք:

– Միշտ:

Սիրած էակ չունե՞ք:

– Չէ, չեմ տեսնում արժանի մարդու:

Իսկ ո՞ր արժանիքով պետք է օժտված լինի, որ Ձեր կողքին լինի:

– Նա պետք է ինձ քաջալերի ամեն ինչում: Չասի` այս մի հագի, այն մի հագի, ուր ես գնում, ինչի՞ ուշ եկար եւ այլն: Որովհետեւ իմ մասնագիտությունն այնպիսին է, որ ես համերգներ եմ ունենում, նկարվում եմ շատ մարդկանց հետ: Կարող է ինձ գրեն` "Բարեւ Ձեզ, շատ ենք Ձեզ սիրում եւ այլն": Ու դա չպետք է արգելվի: Դրա համար բարդ է արտիստի հետ ապրելը: Պետք է լինի վստահելի, չդավաճանի ինձ: Չծխի, չխմի, սպորտով զբաղվի, բայց ես այնպիսի ամուսին եմ ուզում, որը չկա:

Միգուցե նո՞ր պետք է ծնվի:

– Կարող է լինել, ինչու ոչ… ինչո՞ւ Պուգաչովան ամուսնանա իրենից փոքրի հետ, ես` ոչ:

Եթե սիրեք, սիրուհու կարգավիճակում կհայտնվե՞ք:

– Դեռ չի եղել ինձ մոտ այդպիսի բան: Ո՞նց կարող եմ սիրահարվել մի մարդու, ով զագսով ամուսնացած է:

Դուք այնպիսի տղամարդու եք նկարագրում, որ չկա: Դուք Ձեր մտքի մեջ նկարել եք մի տղամարդ եւ սպասում եք այդ տղամարդո՞ւն:

– Չեմ սպասում… պետք է ինքը հայտնվի եւ ինձ գտնի:

Սպիտակ նժույգո՞վ, թե՞ թանկարժեք ավտոմեքենայով:

– Թող լինի այդպես, բայց բանկով չէ, իրականում, որ ինքը "քեշ" առնի:

Դեպրեսիայի մեջ հաճախակի եք ընկնում:

– Լինում է, որ գալիս է դեպրեսիան, բայց երբ զգում եմª գալիս է, միանգամից հետ եմ բրթում, որ նա չմտնի իմ մեջ:

Այդ պահին շոկոլա՞դ եք ուտում, թե գնումների եք գնում: Ի՞նչ եք անում:

– Դեպրեսիայի դեմ ամենալավ բանըª փողն է: Երբ փող կա, կարող ես ուտել շոկոլադ, գնալ գնումների, փոխես քո ոճը եւ գնաս հետաքրքիր կինո նայես:

Գուշակների տուն գնո՞ւմ եք, կամ Ձեր սուրճի բաժակը նայե՞լ են:

– Ասում են` լավ չի, որ նայում են սուրճի բաժակ, բայց ես մեկ-մեկ տալիս եմ մի աղջկա, ով նայում է: Գուշակ չի, բայց շատերին ինչ ասել է, իրականացել է: Բայց ինձ շատերը չեն կարող նայել:

Ինչո՞ւ…

– Ասում են` փակ է, չենք տեսնում:

Թուղթուգի՞ր են արել:

– Կամ դա, կամ էլ վերեւից ինձ պաշտպանում են:

Չե՞ք ուզում երեխա ունենալ:

– Ուզում եմ, բայց տղամարդ դեռ չկա:

Բայց եթե Ձեր նկարագրած տղամարդը չլինի՞…

– Կատու կպահեմ: Ես չեմ ուզում միայնակ մայր լինել: Ես շատ եմ սիրում երեխա, բայց պետք է լիարժեք ընտանիք լինի: Ինձ համար դա է կարեւորը:

ՆՈՒՆԵ  ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակԷրդողանի վերջին շանսն Իրանն է. տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում. ԲալասանյանՊաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել. ԱշոտյանՈւմ կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսըՀանցավոր ցանցը Հայաստանում զբաղվել է մարդկանց ներքին օրգանների գործարքներովՏարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն ԶուրաբյանինՉեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը Հայաստան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված