Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Ամերիկյան, և եվրոպական բազմաթիվ երկրների ընկերություններ բավական հաջող բիզնես են ծավալում ռուսական շուկայում. Պատժամիջոցների հակառակ երեսը

Թեմա

«Ռուսական կապիտալի մասնակցությունը մեր տնտեսության մեջ բավականաչափ մեծ է։ Իսկ նման իրավիճակում,  ներդրումները մեր երկրում կնվազեն, քանի որ նման պատժամիջոցների դեպքում Ռուսաստանը նույն տեմպերով չի կարող իրականացնել ներդրումային ծրագրեր մեր երկրում»,-անդրադառնալով ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ազդեցությանը ՀՀ-ի տնտեսության վրա, ասաց  «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ընդգծելով.

-Բանկային համակարգում ևս ռուսական կապիտալն ունի մեծ տեսակարար կշիռ, ուստի, տնտեսագետի այստեղ ևս կարող են խնդիրներ առաջանալ։ Իսկ եթե պատժամիջոցները երկար շարունակվեն, ապա խնդիրները կարող են ավելանալ, բայց հույս ունենանք, որ ելքեր կգտնեն։ Իհարկե ՌԴ այն երկիրը չէ, որ պատժամիջոցները միակողմանի ազդեն։ Արևմուտքը նույնպես վնասներ է կրում, և ամերիկյան, և եվրոպական բազմաթիվ երկրների ընկերություններ բավական հաջող բիզնես են ծավալում ռուսական շուկայում։ Այսինքն՝ կորուստները միակողմանի չեն։

Հ.Գ. Իսկ, թե ինչով է պայմանավորված Դոլարի եւ Եվրոյի տատանումները զրույցն ամբողջությամբ կներկայացնենք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարներից մեկում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ