Պատգամավոր Սանդիկովը ոչ թե ռուս համայնքի ներկայացուցիչն է ՔՊ-ում, այլ ՔՊ-ի ներկայացուցիչը ռուս համայնքում
ՀասարակությունՎերջերս առիթ ունեցանք անդրադառնալու Ազգային ժողովում ռուսական համայնքը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովին: Ավելի ճիշտ` նրա հարցեր առաջացնող գործունեւոթյանը: Իսկ հարցերը հետեւյալն են` այսքան ժամանակ գտնվելով խորհրդարանում Սանդիկովը ձեն ու ծպտուն չի հանում Ռուսաստանի կամ ռուսների վերաբերող հարցերի առնչությամբ: Նա ոչ մի հայտարարություն չի արել փետրվարից ընթացող Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության հետ կապված եւ անգամ, երբ Երեւանի փողոցներում հակառուսական ցույցի ժամանակ բարձրախոսով գոռում էին «մահ ռուսներին» Սանդիկովը լռեց:
Դրա փոխարեն Սանդիկովը ամբողոջությամբ հարմարվել է ՔՊ-ականների կերպարանքին եւ իրեն դրսեւորում է ոչ թե ռուսական համայնքի ներկայացուցիչը ՔՊ-ում ու Աժ-ում, այլ ընդհակառակը` որպես ՔՊ-ի ներկայացուցիչ ռուսական համայնքում:
Օրերս Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչները մեզ ներկայացրեցին այսպիսի հետաքրքիր դրվագ Սանդիկովի «քաղաքական» կենսագրությունից: 2021 թվականին ԱԺ ընտրությունների ժամանակ Սանդիկովը ՔՊ-ականների կողմից նշանակվել էր մալականների քվեարկության պատասախանատու: Սակայն Ֆիոլետովո գյուղում ՔՊ-ն պարտվեց: Այդ համայնքի ղեկավարը` Ալեքսեյ Նովիկովը ընդդիմության կողմնակից է: Ըստ մեզ պատմած ռուս համայնքի ներկայացուցիչների անմիջապես ընտրություններից հետո Սանդիովը զանգում է Նովիկովին եւ հայտարարում, որ նա հանձնի գյուղի կնիքը, թե չէ մարդ կուղարկի, ոտ ու ձեռը կպոկեն եւ կուղարկեն ուր պետք է: Այս խոսակցությունից հետո Ալեքսեյ Նովիկովը սրտի նոպա է ունենում եւ նրան կաթիլայիններով մի կերպ փրկում են: Միջադեպից հետո Նովիկովի կինը զանգահարում է Սանդիկովի հորը բողոքելով, որ իր որդին սպառնալիքներով է խոսում: Սակայն վերջինս հայտարարում է, որ, քանի որ իր որդին քաղաքականության մեջ է, ապա նա չի խառնվում նրա գործերին: Արդյունքում Սանդիովը խլում է Նովիկովից կնիքը եւ փոխանցում Ա. Չիչովին, որը եւ հետագայում դառնում է համայնքի ղեկավար: Ահա այսպիսի ՔՊ-ական բարեկամության ցայտուն դրսեւորում Ալեքսեյ Սանդիկովի կողմից մեզ պատմեցին Սանդիկովի հայրենակիցները:
