⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Նիկոլ Փաշինյանի գրպանային Սահմանադրական դատարանը. մեկ շաբաթում 3 նիկոլահաճո որոշում․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

«Արդեն կասկած չկա, թե ինչու էր հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի եւ Հրայր Թովմասյանի դեմ կատաղի պայքար սկսել։ Փաշինյանին պետք էր իր գրպանային դատարանն ունենալ, ինչը նրան հաջողվեց։ Այսօր ՍԴ-ն բացառապես կատարում է Նիկոլ Փաշինյանի պատվերը, հատկապես քաղաքական բաղադրիչ պարունակող դիմումների հարցում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՍԴ-ն երեք նիկոլահաճո որոշում է կայացրել։  

Երկու օր առաջ սահմանադրական է ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը։ 2021 թվականի սեպտեմբերին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ խմբակցության կողմից դիմում է ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու համար։  Պատգամավորի դիտարկմամբ՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամների վրա տարածվում են դատավոր անդամներին ներկայացվող պահանջները, որոնց շարքում է նաև տարիքային ցենզը, այսինքն՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամը ևս չպետք է գերազանցի 65 տարեկանի տարիքային շեմը, իսկ Ջհանգիրյանն ընտրության պահին 66 տարեկան էր։ Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու և նրա պաշտոնավարման իրավաչափության հարցը բարձրացվել է նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից։ Նա դիմել էր ԲԴԽ՝ պահանջելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով հայտարարություն հրապարակել՝ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ, որը մերժվել էր։

Լուրեր էին շրջանառվում, որ հնարավոր է ՍԴ-ն բավարարի այս դիմումը եւ Ջհանգիրյանն էլ ոտուձեռ ընկած փորձում էր շահել Նիկոլ Փաշինյանի վստահությունը՝ բավարարել նրա պահանջները, մոտը ընդունելության գնալ, որ համոզի՝ իրեն պահելը ճիշտ է եւ այլն։ Ըստ այդ աղբյուրների, Փաշինյանը դժգոհ է դատական համակարգի կայացրած վճիռներից եւ դրանում Ջհանգիրյանին է մեղադրում։ Սակայն ՍԴ վճռից օրեր առաջ նույն աղբյուրները հաղորդեցին, որ կարծես թե Ջհանգիրյանը հարցերը լուծել է, իսկ գուցե՝ պարզապես Ջհանգիրյանին փոխարինող չեն գտել։

ՍԴ-ն, փաստորեն, մերժեց ընդդիմադիրների բողոքը՝ Ջհանգիրյանին պահելով եւ թույլ տալով դատական ոլորտը «ռուլիտ» անել։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ջհանգիրյանին նշանակելու նպատակով նախ ԲԴԽ նախկին ղեկավար Ռուբեն Վարդազարյանի դեմ ապօրինի քրեական գործ հետապնդում սկսեց, որը դոփում է տեղում, Ջհանգիրյանին էլ օրենքի խախտմամբ ԲԴԽ նախագահի ԺՊ նշանակեց եւ 2 տարի պահում է այս կարգավիճակում, որովհետեւ Վարդազարյանին ազատելու համար օրինական հիմքեր են պետք։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ