⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Չպետք է թույլ տանք, որ մեզ դարձնեն պարտվածի հոգեբանություն ունեցող ժողովուրդ. Վարդանյան

Թեմա
Շնորհավորելով օրվա խորհրդի կապակցությամբ` ՀԱՊ կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ընդգծում է` Մայիսյան հաղթանակները մեր ժողովրդի հերոսության խորհրդանիշն ու վկայությունն են:
 
«Մեր բոլորի համար այս ճակատագրական ժամանակաշրջանում Հայրենական մեծ պատերազմի 77, Շուշիի ազատագրման եւ բանակի կազմավորման 30 ամյակի ձեռք բերված հաղթանակները մենք իրավունք չունենք փոխելու պարտվածի կարգավիճակով։ Ցավոք, մեր հաղթանակները չենք նշում այնպես, ինչպես մինչեւ 44 օրյա պատերազմը, բայց հաղթանակները նախկին չեն լինում եւ մենք պետք դասեր քաղենք մեր հաղթանակներից, սխալներից եւ թերություններից։ Հիշենք եւ մեր հարգանքի տուրքը մատուցենք բոլոր նրանց, ովքեր պայքարել են հանուն մեր բոլորի հաղթանակի։ Գնահատենք մեր հայրերի , եղբայրների եւ զավակների հաղթանակի հասնելու հաստատակամությունը։ Մենք բոլորս միասին չպետք է թույլ տանք, որ մեզ դարձնեն պարտվածի հոգեբանություն ունեցող ժողովուրդ։ Փառք բոլոր նրանց, ովքեր կամքի, քրտինքի եւ կյանքի գնով մեզ նվիրեցին հաղթանակներ, որոնք հավերժացան պատմության էջերում։ Համոզված եմ, որ հայ ժողովուրդը լցված է ապագայի հանդեպ հույսերով եւ հավատքով, իսկ անկոտրում կամքը, որը կա մեր հայ ժողովրդի մեջ, մեզ կբերի նորանոր հաղթանակներ, որոնք դեռ առջեւում են», - նշում է Ա. Վարդանյանը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ