Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Տա Աստված հաղթանակներ շատ ունենանք բոլոր բնագավառներում

Սպորտ

Մեզ հաջողվեց կապ հաստատել Գարիկ Կարապետյանի հետ։Նա առաջինը «Իրավունքի» հետ կիսեց իր տպավորությունները։ 

- Շնորհավորում ենք Գարիկ Երիտասարդների Աշխարհի չեմպիոնի տիտղոսի առթիվ, նորանոր նվաճումներ մաղթում ։Կպատմե՞ս, ինչպես էիր պատրաստվել, ինչպես անցավ, ինչ զգացողություններ ունես։

֊ Շնորհակալ եմ։ Շատ լավ տպավորություններ ունեմ, պարզապես աննկարագրելի, դժվարանում եմ ուղղակի  բառերով բացատրել։ Հունվար ամսից տքնաջան, գիշերուզօր պարապել եմ, այս առաջնության համար։ Գյումրիում եմ պարապել, հետո հավաքականի հետ Ծաղկաձորում և Օլիմպավանում։ Անձնական մարզիչս հայրս է ԱԼԵՔՍԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, հավաքականի մարզիչները ՄԵԼԻՔ  Ղուկասյանը, ՀԱԿՈԲ  Փիլոսյանը։ Քանի որ մայիս ամսին էր, այս նվաճումս կնվիրեմ մայիսի 9֊ի առթիվ մեր ողջ հայ ազգին, տա Աստված հաղթանակներ շատ ունենանք բոլոր բնագավառներում։ Իմ ամենանշանակալի երազանքը Օլիմպիական ոսկին է։ Անցած տարի էլ եմ դարձել Երիտասարդների Աշխարհի չեմպիոն Ուզբեկստանում, այնպես որ, սա արդեն 2֊րդ անգամն էր, որ դարձա չեմպիոն։ 2018 թվականին էլ դարձել եմ Երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն։ Սովորում եմ Շիրակի պետական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ֆակուլտետում։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ