⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել

Մի շարք օսիպյանների հրապարակում լինելը խանգարում է պայքարի կենսունակությանը. Կարապետյան

Ներքաղաքական

Երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, մասնավորապես` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության փողոցային շուրջօրյա պայքարի մասին «Իրավունքը» զրուցել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

– Դուք շատ ակտիվ էիք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հնարավոր բոլոր ակցիաներին ու հանրահավաքներին, ինչո՞ւ չեք միանում Ֆրանսիայի հրապարակում պայքարողներին:

– Այո, ես 2018 թվականից, ինչ Նիկոլ Փաշինյանը արել է իր քայլը Գյումրի քաղաքից, պայքարել եմ նրա դեմ, իսկ հետո արդեն նրա եւ նրա իշխանության դեմ: Պայքարում էի, որովհետեւ ինձ համար ավելի քան պարզ էր, թե ինչի համար են նրանք գալիս: Պարզ էր, որ արդեն իսկ Արցախը վտանգված էր, պարզապես չէի ցանկանում հավատալ, որ մենք այնքան թույլ կգտնվեիք, որ թույլ կտայինք նրան հանձնել Արցախը... Նրանց իշխանության գալուց հետո ամեն հնարավոր եւ անհնարին ձեւերով պայքարել եմ նրանց դեմ, մասնակցել եմ, ինչպես նաեւ կազմակերպել մի շարք ակցիաներ, եղել եմ ակտիվ, թե՛ օնլայն, թե՛ օֆլայն տիրույթում` անկախ նրանից, որ ենթարկվել եմ ե՛ւ հանրային ճնշումների, ե՛ւ փորձել են լռեցնել մի շարք կեղծ քրեկան եւ վարչական գործեր հարուցելով: Բայց, բնականաբար, ոչնչի առջեւ կանգ չեմ առել եւ այսօր էլ կանգ չեմ առնի: Իսկ թե ինչու չեմ միանում Ֆրանսիայի հրապարակի պայքարին, պատճառները շատ են եւ խորքային, որոնցից մի քանիսը այս պահին չեմ ցանկանում հանրայնացնել` ելնելով այն բանից, որ միգուցե խիստ վատ անդրադառնա պայքարի հունի վրա: Իսկ ես չեմ կատարի մի քայլ, որը շարժման ձախողման դեպքում` որոշ քաղաքական ղեկավարների հնարավորություն կտա արդարանալու, թե ինչի այսպես եղավ։ Այդ մասին կխոսեմ մի փոքր ուշ: Փորձը ցույց է տվել, որ քաղաքական հաշվարկներում չեմ սխալվում, դրա վառ օրինակն էր 2018 թվականին Նիկոլին չսատարելը, 2021 թվականին խորհրդարական ընտրություններին ակտիվ մասնակցություն չունենալը, իսկ քիչ հետո նաեւ Ֆրանսիայի հրապարում իմ չգտնվելը: Որպես կանոն չեմ անում քայլ, որի մեջ հստակություն չեմ տեսնում, հեռանկարը խիստ մշուշոտ է, ինչպես նաեւ իրական նպատակը, էլ չեմ խոսում արտաքին նախադրյալների բացակայության եւ առաջ քաշած օրակարգի մասին։ Ամեն դեպքում, ողջունում եմ այսօր Ֆրանսիայի հրապարակում գտնվող բոլոր այն ազնիվ հայրենասեր քաղաքացիներին, նաեւ որոշ քաղաքական, հասարակական գործիչներին, որոնք ուզում են ի սրտե փրկել մեր երկիրն այս ալիեւյան դիվերսանտից:

– Ձեր փոխարեն` այս օրերին պայքարողների շարքում են, օրինակ, Նիկոլ Փաշինյանի «սրտի» ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, նիկոլական ապարատի այլ նախկին պաշտոնյաններ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Գիտեք, Օսիպյանի ու ոչ միայն նրա, այլեւ մի շարք օսիպյանների հրապարակում լինելը խանգարում է ու նվազեցնում պայքարի կենսունակությունը: Ժողովրդին օսիպյանները չեն կարող համոզել, որ իրենք հանուն Հայաստանի ու Արցախի փրկության են դուրս եկել ու ճանապարհ փակում: Շատ կեղծ է այս ամենը, եւ հենց այդ կեղծ հայրենասերներն են մինչեւ օրս անհայրենիք Նիկոլին պահում իշխանության:

– Կհաջողվի՞ Նիկոլ Փաշինյանի կիրառած տեխնոլոգիաներով հասնել հենց նրա հրաժարականին, թե՞ այլ գործիքակազմ է պետք: Ի վերջո, ի՞նչն է պակասում, որ այս պայքարում բեկում լինի:

– Արտահերթ խորհրդարանական ընտրություններին նույնպես ընդդիմությունը տեխնոլոգիաներ կիրառեց, բայց արդյունքում պատերազմ տանուլ տված, 5000-ից ավելի զոհերի պատճառ դարձած Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց: Տեխնոլոգիաներն արդյունավետ են, երբ դրանք օգտագործում են գրագետ, ճիշտ գործիքակազմով եւ ճիշտ մարդկանց ներգործության շնորհիվ: Ի դեպ, այս պայքարի մեջ կիրառվող տեխնոլոգիաների հիմնական մասն ավելի բարձր մակարդակով 2018 թվականի, այսպես կոչված, հեղափոխության ժամանակ կիրառվել են արդեն։ Հիմա կամ պետք էր նոր բան մտածել կամ վստահ լինել, որ գերազանցելու են արդեն իսկ եղածին։

– Հետեւապես, ի՞նչ անել եւ, վերջիվերջո, ինչպե՞ս է փրկվելու Հայաստանն ու Արցախը, որ, իրոք, երբեք չլինի Ադրբեջանի կազմում: 

– Մենք պետք է իրողության հետ հաշվի նստենք, այդ պաթոսախեղդ կեղծ  հայրենասիրությունից եւ ճառերից հրաժարվենք: Փաստացի կորցրել ենք Արցախի 85%, 15%-ը ՌԴ-ի վերահսկողության ներքո է: Ինձնով պայմանավորված լիներ, ես կցանկանայի հենց վաղը Շուշին էլ հետ բերեինք, Քարվաճառն էլ, ինչու ոչ, նաեւ Արեւմտյան Հայաստանը, բայց սա անիրական է այս պահին: Այսօր այն վիճակում ենք, որ շատ հավանական է թշնամապաշտ Նիկոլը դառնա Երրորդ հանրապետության վերջին վարչապետը: Իսկ եթե, իրոք, ցանկանում ենք վերականգնել մեր անկախությունը բառիս բուն իմաստով, ուզում ենք վերադարձել մեր հողերը, վերկանգնել մեր ազգայի արժանապատվությունը, պետք է մոտակա ամենաքիչը 20 տարին լծվենք տնտեսության զարգացմամբ, զարկ տանք բանակաշինությանը, դաստիարակենք վրիժառու սերունդ, եւ գլխավորը՝ Հայաստանը պետք է ղեկավարի բացառապես պետակամետ եւ հայամետ մտածողությամբ ազնիվ, հայրենատեր, կրթված, բայց ոչ սրիկա քաղաքական իշխանություն: Նոր քաղաքական էլիտա պետք է ձեւավորել` նոր արժեքներով եւ նոր քաղաքական մշակույթով, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հայաստանյան քաղաքական դաշտում սկսի աշխատել սոցիալական վերելակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված