Գյումրեցի լաոն զարթնել է, Գյումրին ասում է ոչ թրքացմանը, ոչ Նիկոլին.
Թեմա«Այսօր Գյումրիում անցկացված հանրահավաքը եւ հանրահավաքից առաջ տեղի ունեցած միջադեպերը չեն արտացոլում Գյումրին ու գյումրեցուն։ Գյումրեցին հայրենասեր է եւ ոչ թրքապաշտ, գյումրեցին հայրենիք պահող է եւ ոչ դավաճան։ Այն, ինչ կատարվեց այսօր Գյումրիում դա ոչ այլ ինչ էր, քան ՔՊ-ականների վախի արտահայտման միջոց։ Լրատվականներն ու անհատները պարզեցին, թե ովքեր են եղել բոյկոտողները, իսկ հրապարակում գտնվող գյումրեցիները, Գյումրիում ապրող մաքուր հայերի քիչ տոկոսն էին, իսկ մնացած հայրենիքով մտահոգ գյումրեցիները ընդամենը տեխնիկական պատճառներով ներկա չէին։ Այնպես, որ Գյումրին արթնացել է, գյումրեցի լաոն զարթնել է, Գյումրին ասում է ոչ թրքացմանը, ոչ Նիկոլին...», - գրել է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն, ՀՅԴ-ական ԳԵՎՈՐՔ ԱԼԵՔՅԱՆԸ:
