⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Այդ խաբվելը մեր վրա նստել է կորցրած հայրենիք եւ զավակներ. Կարին Տոնոյան

Թեմա

Համախմբման խարույկի շուրջ մայիսի 7-ին հարց ու պատասխան էր 5165 շարժման ղեկավար Կարին Տոնոյանի հետ։

«Ուզում եմ խոսել այն կշեռքի մասին, որի մի նժարին պատասխանատվությունն է, մյուսին` վախեր։ Այսօր ժողովուրդն իր մտքի տատանումով նման է այդ կշեռքին, եւ հիմա պետք է ամեն կերպ թեքել այդ նժարը դեպի պատասխանատվություն, քանի որ վախերը լավ տեղ չեն տանում։ Մեզնից շատերն իրենք իրենց չեն ներում 2018-ի համար։ Այդ ժամանակ շատերը դուրս եկան հրապարակ, խաբվեցին, մտածում էին, որ կենսաբեր քամի է փչում, և վերջապես այդ «հեղափոխությունից» հետո Հայաստանը կթևակոխի նոր զարգացման փուլ, եւ մենք կտեսնենք մեր երազած երկիրը: Այդ խաբվելը մեր վրա նստել է կորցրած հայրենիք եւ զավակներ, տղաների կորցրած առողջություն, հիմա, բնականաբար, վախենում ենք նորից սխալվել։ Մենք այսօր շատ ջանքեր պետք է թափենք, որ այն մարդիկ, ովքեր դեռ Նիկոլ Փաշինյանին են հավատում կամ չեն հավատում Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդկանց, նորից հավատ ունենան, ընտրեն և այս անգամ չսխալվեն»,- նշեց նա։

Կարին Տոնոյանի խոսքով՝ ժողովրդի ներկայիս պառակտվածությունը կհաղթահարվի միմիայն հավատով ու սիրով:

«Մենք բոլորս ունենք մեկ հայրենիք։ Մենք մեր զավակներին տվեցինք ոչ միայն հողի համար, այլ նաև այն մարդկանց համար, ովքեր այսօր են սխալվում: Ես ուղղակի հորդորում եմ բոլորին իրար կողք լինել, փորձել լսել իրար, որից հետո սկսելու ենք հասկանալ ու հավատալ իրար»,- ասաց Տոնոյանը։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ