⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Մենք դեռ բարձրանալու ենք Շուշի․ Արտակ Զաքարյան

Ներքաղաքական

Ինչպես հրեա ժողովրդի համար Երուսաղեմն է, այնպես էլ հայ ժողովրդի համար` Շուշին: Հրեան իր հարսանեկան արարողության ծիսակատարության ընթացքում է երդվում երբեք չմոռանալ Երուսաղեմը: Հրեաներն, անկախ նրանից թե աշխարհագրորեն որտեղ են գտնվում, Երուսաղեմ գնալիս ասում են` «անի օլե լա Երուշալայմ» (ես բարձրանում եմ Երուսաղեմ): Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Ես վստահ եմ, որ ազգակործան-դավաճան նիկոլին հեռացնելուց հետո, կրիկին վերականգնելու ենք մեր համազգային նպատակները:

Մենք դեռ բարձրանալու ենք Շուշի:

Տոնդ շնորհավոր, հայ մա´րդ: Շուշին քո հպարտության մեծ տոներից մեկն է եղել և այդպիսին էլ մնում է: Նիկոլն այն ժամանակավորապես նվիրել է իր եղբայր թուրքերին: Նվիրել է բառիս բուն իմաստով:

Նա պղծել է մեր սրբազան հաղթանակը, և դրա համար կրելու է ծանրագույն պատիժ (իրեն աջակից թայֆայի հետ միասին):

Հայ ժողովուրդն անպարտելի է, իսկ ոգին` անկոտրուն:

Միևնույն է, մենք մի օր բարձրանալու ենք ՇՈւՇԻ»,- գրել է Զաքարյանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ