⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Դիմադրություն» շարժումը առավոտյան 9:30 Աշտարակի խճուղուց ավտոերթով կմեկնի Գյումրի

Ներքաղաքական

«Դիմադրություն» շարժումը առավոտյան 9:30 Աշտարակի խճուղուց ավտոերթով կմեկնի Գյումրի, այնուհետեւ ժամը 13:00-ին հանրահավաք կանցկացնի Գյումրիում: Այս մասին այսօր հանրահավաք երթի ժամանակ Ֆրանսիայի հրապարակում հայտնեց ՛՛Դիմադրություն՛՛ շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Նա հավելեց, որ ժամը 17:00-ին էլ Ֆրանսիայի հրապարակում արցախցիները մշակութային միջոցառում են կազմակերպելու, իսկ Երեւանում ընդդիմությունը վաղը հանրահավաք չի անցկացնի:

՛՛Մայիսի 9-ին` Շուշիի ազատագրության օրը, 17:00-ին, այս հրապարակում հրավիրում ենք հրապարակ՝ հանրահավաքի: Վաղը նաեւ կունենանք աշխատանքային օր, մեր աշխատանքները վերակազմակերպելու, ծրագրերը ամբողջացնելու համար՛՛,-տեղեկացրեց ԱԺ փոխխոսնակը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ