Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Սոթքի հանքավայրում կրակոցները դադարել են, վիրավոր աշխատակցին վիրահատում են

Պատահար

Հակառակորդի կողմից Սոթքի հանքի ուղղությամբ կրակոցները սկսել են երեկ երեկոյան և պարբերաբար շարունակվում են մինչև այսօր ցերեկը, Սոթքի հանքավայրի աշխատանքը դադարեցվել է,  աշխատակիցների անվտանգությունն ապահովվելու համար նրանք տարհանվել են: Այս մասին 24News-ին տեղեկացրեց «Գեոպրոմայնինգ գոլդ»ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:

«Ունենք մեկ վիրավոր աշխատակից, ով մեր արտադրական մասի հորատողն է, նա վնասվածք է ստացել ձախ թևի կողմից, բարեբախտաբար ներքին օրգանների վնասվածքներ չունի, գտնվում է բժշկական հոսպիտալում, այս պահին վիրահատվում է, բժիշկները ընդհանուր առմամբ վիճակը գնահատում են կայուն»,-մանրամասնեց Ռուզաննա Գրիգորյանը:

Նա նաև հավելեց, որ այս պահին կրակոցները դադարել են:

 
 
 
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ