Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԵՐԹ ԴԵՊԻ ԵՌԱԲԼՈՒՐ . մեր երթը քաղաքական չէ

Աստղագուշակ

Մայիսի 9  Շուշիի ազատագրման 30-րդ տարեդարձն է: 
Մեր ոգու ու հաղթանակի, մեր տեսակի վերաարժևորման ու զոհի կերպարի թոթափման 30-րդ տարին։
Շատ երկար կարելի է խոսել  Շուշիի մասին  և այն մասին,  թե Շուշվա ազատագրումը ինչ հետևանք ունեցավ  մեր ազգային ինքնագիտակցության վրա:
Շուշիի ազատագրումը ապացույցն էր, որ անհնարին ոչինչ չկա,  որ միշտ կա ճանապարհ և այդ ճանապարհը անցնում  է  կամքի,  հավատի ու նվիրումի միջով: 

30 տարի հետո մենք չունենք Շուշին: Այն Շուշին, որ մեզ դարձրել էր հաղթական ու ինքնավստահ, թոթափել էր  անօգնականի բարդույթը։
Ազատել մեզ մեր թուլությունը, անգործությունը, ծուլությունը հանգամանքների հետևում քողարկելու արդարացումից։
Մեր խնդիրներում ուրիշներին մեղադրելու անհեռանկարայնությունից։

Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման օրը, արդեն ավանդավար՝ 2-րդ տարին անընդմեջ, Միասին շարժման նախաձեռնությամբ մեր հերոս նահատակների նկարներով կազմակերպվում է երթ դեպի Եռաբլուր։ Երթը սկսվում է 15:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակից (Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ):

Երթը կեզրափակվի խոնարհումի և ոգեկոչման արարողությամբ։
Այս միջոցառումը չունի կուսակցական  քաղաքական հատվածային շարժառիթներ։
Այն ազատ է բոլոր մասնակիցների համար ովքեր ըմբռնում են Շուշիի խորհուրդը և մեր տեսակի ամրացման կարևորությունը։


 Միջոցառումը կազմակերպվում է ի  համերաշխություն և ի միասնություն․


Մեր նպատակը մեր միասնականությունն է, մեր ներուժի միավորումը,   մեր դիմադրական ուժի,   մեր կշիռը, հեղինակության ինքնագնահատականի բարձրացումը․ հանգամանքներ որ անհրաժեշտություն են մեր տեսակի ու պետության շարունակականության համար։

Միասնության երթը բաց է բոլորի համար, ովքեր կիսում են ՄԵՆՔ-ի ու ՄԻԱՍԻՆ-ի զգացողությունը։
Արգելվում է միջոցառման ժամանակ կուսակցական, քաղաքական, հատվածային որևէ  դրսևորում։
ԵԿԵՔ, ԵԹԵ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ․․․

Անհրաժեշտ հղումներ՝
https://fb.watch/cP7ds5q-zT/

https://fb.watch/cP75iywYtv/


Բոլոր հարցերի և առաջարկների համար զանգահարել     077719197, 041529505

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ