Արտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դի Թրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive Cardiology Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետո Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով Արծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. Լոքմագյոզյան Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Անատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից «Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին

Առանց ստիպելու՝ Նիկոլ Փաշինյանը չի հեռանա. Մկրտիչ Մինասյան

Տեսանյութեր

ԱԺ մի քանի գումարման ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ գնահատմամբ`  լաոն արդեն արթնացել է: «Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ ժողովուրդը համոզվել է` իշխանության խոսքերում ճշմարտության տարր անգամ չկա: 

– Ականջահաճո խոսքերով խաբել են ժողովրդին: Իսկ ճշմարտությունն այն է, որ ինչքան շուտ նրանք հեռանան իշխանությունից, այնքան շուտ ազգային, պետական հարցերը լուծում կստանան: Այսօր ամեն ինչ հայտնվել է քաոսի մեջ, որի պատճառը ոչ թե ընդդիմության` փողոցում իրականացվող միջոցառումներն են, այլ հենց Նիկոլ Փաշինյանն է ու իր թիմը, որոնք չգիտեն պետականությունն ինչ է եւ բացի խոստումներից, ուրիշ ոչինչ չեն կարողանում անել: Հուսով եմ, որ ճշմարտությունը կհաղթի, ժողովրդի պահանջը իրականություն կդառնա: Միայն մի բան եմ խնդրում, որ ամեն ինչ լինի խաղաղ ճանապարհով:

– ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես իրավիճակի հանգուցալուծում, առաջարկում է, որ  Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նստեն մեկ սեղանի շուրջ եւ ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ելք գտնեն: Ի՞նչ կասեք այս մասին:

– Մի անգամ իմ հարցազրույցներից մեկում հղում եմ արել Լեւոն Տեր-Պետրոսյանի այն մտքին, որ Նիկոլ Փաշինյանն ազգային պատուհաս է, եւ ազգն իրեն չի ներելու, եւ ասել եմ, որ իսկապես, ճիշտ է: Սակայն, ասօր ինչ-ինչ պատճառներից ելնելով կամ ինչ-ինչ կենտրոններից նոր հրահանգներ ստանալով` ըստ երեւույթին, Լեւոն Տեր-Պետրոսյանը փոխել է իր կարծիքը: Ափսոսում եմ, որ այդ տարիքի եւ այդքան մեծ փորձառություն ունեցող պետական գործիչը պաշտպանում է մեկին, որը ո՛չ պետական է, ո՛չ քաղաքական, այլ խաբկանքի իշխանություն ձեւավորող մարդ է: Հույս ունեմ, որ «ձայն բազմաց, ձայն Աստծո» կարգախոսն այս դեպքում կյանքի կկոչվի: Լաոն զարթնել է եւ իր ժողովրդի համար պետք է կատարի նոր ընտրություն: Այսինքն` նախ սրան հեռացնել, ապա Սահմանադրության պահանջին համապատասխան` հենց նույն այս պառլամենտում հնարավոր է ուժերը համախմբել, նոր ազգային փրկության կառավարություն ձեւավորել` մինչեւ ժամանակը կգա, եւ կլինեն նոր ընտրություններ: Որ պետք է սա գնա, փաստ է, եւ այն բխում է ոչ միայն մեր հանրապետության եւ Արցախի, այլեւ ամբողջ հայ ժողովրդի շահերից: Որովհետեւ, եթե այսպես շարունակվի, կորցնելու ենք նաեւ Հայաստանը:

– Ընդդիմադիր հարթակից հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո ձեւավորվելու է ազգային համաձայնության/ժամանակավոր կառավարություն: Ո՞ւմ եք տեսնում գործադիրի ղեկին:

– Ես ինձ չեմ համարում այն մարդը, որ պետք է այդպիսի կանխատեսումներ անի, բայց որպես սկզբունք` պետք է լինի անաչառ մեկը եւ իր աշխատանքով ապացուցած, որ կարողություն ունի աշխատելու, պետական մտածողություն ունի, վերլուծող է եւ կառավարման արվեստին տիրապետող: Եվ անպայման պետք է լինի արհեստավարժների կառավարություն: Մենք ունենք նախկինում աշխատած լավագույն փորձ ունեցող անձինք, որոնք կարող են տարբեր բնագավառներում աշխատել: Նույնիսկ նախկին վարչապետները` Հրանտ Բագրատյանը, Վազգեն Մանուկյանը եւ այլք, կարող են ինչ-որ բնագավառներ ղեկավարել կամ գոնե գլխավոր խորհրդականներ լինել, որպեսզի կառավարությունը կարողանա, առավելագույնս նախկինի փորձը օգտագործելով, նոր պահանջների համապատասխան դրսեւորումները վերլուծելով, կառավարություն ձեւավորել: Այս անունները, որ տվեցի, ընդամենը որպես օրինակ եմ բերում: Նկատի ունեմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց դրսեւորել են որպես բանիմաց եւ պետական մտածողությամբ` նրանց ուժերը պետք է օգտագործել: Նաեւ հրաշալի երիտասարդներ են հայտնվել հրապարակում, նրանց ուժերը նույնպես պետք է օգտագործել: Կյանքը շարունակվում է եւ անպայման երիտասարդները պետք է փոխարինեն փորձառու մարդկանց:

– Հավատո՞ւմ եք, որ նույն տեխնոլոգիաներով, ինչպես Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, այդպես էլ հնարավոր լինելու է հեռացնել նրան:

– Սա է պայքարելու սահմանադրական ճանապարհը, բայց, իհարկե, պայքարի նոր գործիքակազմի մասին էլ պետք է մտածել: Ժողովուրդը պետք է հասկանա, որ ուրիշ ճանապարհ չկա, մինչեւ ստիպված չլինեն հեռանալ: Առանց ստիպելու` Նիկոլ Փաշինյանը չի հեռանա: Բայց պիտի խնդրեմ Աստծուն, որ եթե հնարավոր է, անարյուն տեղի ունենա: Չի բացառվում, որ ազգի պատուհասը նաեւ վերջին օրերին էլի պատուհաս կդառնա մեր ազգի գլխին: Եթե Աստված գոնե պայածառացնի մի պահ իր միտքը, կարող է քայլ անել եւ ասել` ինչ արել, արել եմ, բայց գոնե վերջին քայլն իմ պետության եւ ազգի նկատմամբ ճիշտ կատարեմ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Արտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դիԹրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top