⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Պարոնայք ուսապարկեր, քանի կարող եք խոսեք, որովհետև ձեր խունտային շատ քիչ ժամանակ է մնացել»

Ներքաղաքական

ՔՊ-ական սև քարոզչության մանիպուլյատիվ կեղծ թեզերին հակադարձելով, Համաժողովրդական շարժման ակտիվիստ Տաթև Թադևոսյանն անց է կացնում «ուսապարկերի դասակարգում».

ՔՊ-ի խոսացող ուսապարկերը խուճապահար մեկը մյուսի հետևից իրենց մտքի գոհարներն են արտահայտում։
Ալեն Սիմոնյանն իրեն մեղավոր է զգում, որ իշխանության գալուց հետո մեղմ քաղաքականություն է վարել։
Ծիծաղելի է չէ՞։ Մուրճով, ասֆալտներին փռելով, պատերին ծեփելով չորս տարի շաաատ «մեղմ» քաղաքականություն վարեցին։ Բայց նույնիսկ այդ «մեղմ» քաղաքականության արդյունքում էլ չկարողացան բացահայտել «թալանի» գեթ մի դեպք, չկարողացան ապօրինի գործունեության համար գեթ մեկին իրավական պատասխանատվության ենթարկել։
Պարզվում է կան նաև խռխռացող ուսապարկեր։
Վահագն Ալեքսանյանը պատրաստ է գնալ ընտրությունների, եթե իրենց ձայն տված քաղաքացիների չափ և մեկ հոգի ավել քաղաքացի մարդ դուրս գա փողոց։ Պարոն ուսապարկ 687,251 ձայնից եկեք հանենք այն հատվածը, որն ավելացել է տարատեսակ խախտումների արդյուքնում, եկեք հանենք այն քաղաքացիներին, որոնք ստիպված են եղել ձեզ ընտրել, ու հանենք վարչական լծակի օգտագործման արդյունքում ձեզ եկած ձայները։ Արդյունքում կմնա էն մեկ ավել քաղաքացին։))) Հա ու մեզ էլ բայրաքթարի գործակալ ասելուց առաջ, հիշիր, որ ձեր խմբում են բացահայտված թուրքի գործակալները, ոչ թե մեր:
Բացի խռխռացող ուսապարկերից, լինում են նաև մեծ ականջականլերով ուսապարկեր։ Էդուարդ Աղաջանյանը մեզ համարում է ագրեսիվ տրամադրված խուլիգանական խմբեր։ Ո՞վ է ագրեսիվ ցուցարար, երեկ մեր երթի կողքով քայլող դպրոցական երեխան, ով ամբողջ սրտով մեզ հետ հավասար երգում էր, թե՞ ամեն քայլափոխին մեզ օրհնող ու բարի խոսքեր ասող տատիկները։ 2018-ի ձեր ցույցերը դրեք նայեք, շաաաատ լավ խուլիգանական խմբերի օրինակներ կտեսնեք։
Պարոնայք ուսապարկեր, քանի կարող եք խոսեք, որովհետև ձեր խունտային շաատ քիչ ժամանակ է մնացել։
#առանց_թուրքի_Հայաստան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ