⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

ՔՊ-ականների 80%-ին բարուրի երեխաների պես եմ վերաբերվում, չեն հասկանում՝ ինչ ծանր մեղքի տակ են մտնում․ Գեղամ Նազարյան

Ներքաղաքական

ՔՊ–ականների առաջնորդը պատերազմից ժամեր անց ասում էր՝ եկեք պայմանավորվենք, որ մենք մեզ պարտված չենք համարելու, հիմա էլ ասում է՝  ինչ էլ լինի, եկեք պայմանավորվենք, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, հիմա իշխանությունների ասածները ինչպե՞ս լուրջ մեկնաբանենք։ Այս մասին լրագրողնրի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Ինչպե՞ս լուրջ մեկնաբանենք այն մարդկանց ասածները, որ ասում են՝ դե հոգնացրիք, պատերազմ է, զոհեր պետք է լինեն։ Ես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների 80%-ին վերաբերվում եմ որպես բարուրի երեխաների, որոնք չեն հասկանում՝ ինչ են անում, իրենց պետք է օգնել, որ այդ վիճակից դուրս գան։ Իրենք չարքի ազդեցության տակ են ու չեն հասկանում՝ ինչ ծանր մեղքի տակ են մտնում։ Երբ ԱԺ-ում իրենց առաջնորդին ծափահարեցին, անկախ իրենցից միացան այդ հանցագործություններին, այն մեղքերին, որ գործել է իրենց առաջնորդը։ Այս շարժումը նաև իրենց համար է, որ  այդ մեղքի տակից դուրս գան»,- ասաց Նազարյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը կտրվել են իրականությունից և չեն տիրապետում իրավիճակին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ