Նրանք, ովքեր խաղ են անում ժողովրդի հետ՝ մեկին տանելով, մյուսին բերելով, Աստծուց ամենադաժան պատժի են արժանանալու․ Վարդան Ղուկասյանը փողոցային պայքարի մասին
Ներքաղաքական<<Նրանք, ովքեր էսօրվա իշխանությանը բերեցին՝ շատ սխալ արեցին։ Էս իշխանություններին միանշանակ դեմ, դեմ եմ առհասարակ մարդկանց, ովքեր դեմ են եկեղեցուն, որոնք կողմնակից են ԼԳԲՏ-ին, որոնք անտեսում են մեր նախկինների ավանդույթները եւ ապրում են պոռնիկական կյանքով։ Ովքեր կողմ են նման երեւույթներին, իրենք էլ են ԼԳԲՏ-ի ներկայացուցիչ։ Բայց ինչ խոսք սրանք եկան նախկինների երեսից, դրանք էնքան էին ժողովրդի արյունը խմել, որ մարդկանց համար մեկ էր, թե ով կգա։ Էսօր կա ընտանիք, որտեղ մի եղբայրը խավար է, մյուսը՝ լույս։ Տա Աստված, որ լույսը ղեկավարի հանրապետությունում>>,- <<Իրավունքի>> հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Ղուկասյանը, ընդգծելով․
-Ես հավատում եմ, որ Արցախը տիրոջով մերն է լինելու, Արցախում այնպիսի եկեղեցիներ, այնպիսի սրբավայրեր կան, որ Աստվա դա չի կարող թողնել թուրքերին։ Արցախն էլ, մեր մեղքերի երեսից մեզանից խլված հողեր հետ են վերադառնալու, եթե ազգովի վերադառնանք առ Աստված։ Մեր փրկությունը լինելու է ի վերուստ, ուղղակի մենք Աստծուց շատ ենք հեռացել, մեզ սխալ ենք պահում դրա համար էլ էս օրն ենք ընկնում։
Եկեղեցին էլ է հեռացել Աստծուց, էսքան եպիսկոպոսներ ունենալու տեղը, թող երկուսը ունենայինք, բայց որոնց աղոթքը կհառներ առ Աստված։ Պետք է մաքրել եկեղեցին, ոչ բողոքական առումով։ Մենք պետք է պահենք Հայ առաքելական եկեղեցու տրված իրական օրենքներով առաջնորդվենք։
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին նախկին պատգամավորը նկատում է․
-Հայոց ազգի մեջ կան իրական, կարող ուժեր, պետք է ուղղակի գտնել, իսկ նրանք ովքեր էսօր խաղ են անում ժողովրդի հետ՝ մեկին տանելով, մյուսին բերելով, Աստծուց ամենադաժան պատժի են արժանանալու։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
