Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Միլան»

Սպորտ

Ֆուտբոլային աշխարհը վստահ է, որ մրցաշրջանի ավարտին Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»: Վերջինիս կարիերայի շարունակության տարբերակները գնալով ավելի բազմատեսակ են դառնում։

Շրջանառվող տարբերակներից է պորտուգալացու հնարավոր վերադարձը Մադրիդի «Ռեալ» կամ տեղափոխությունը առաջնություն, որտեղ նա դեռ չի հասցրել հանդես գալ, խոսքը ՊՍԺ-ն համալրելու մասին է։

Իտալական մամուլն էլ իր հերթին չի բացառում, ավելին վստահորեն պնդում է, որ Ռոնալդուն կվերադառնա Սերիա «A», միայն թե այս անգամ Ռոնալդուն կարող է ընտրել «Միլանը»։ Այս տարբերակը կարող է բավականին հաջող լինել պորտուգալացու համար, իտալական ֆուտբոլն իր տեսակով, գուցե այս պահին ամենահարմարն է վերջինիս համար։ 

Որքան էլ շատ լինեն խոսակցությունները, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդին» ավելի շատ խանգարում է, քան օգնում, իհարկե հասկանում ենք, որ անգլիական ակումբը պորտուգալացուց հրաժարվելով շատ բան կկորցնի, կշահի միայն ավելի մատչելի հարձակվող ձեռք բերելու հնարավորություն։ Պորտուգալացին արդեն 37 տարեկան է, եւ անկախ իր որակներից, մանչեսթերյան ակումբին ավելի երիտասարդ հարձակվողներ են հարկավոր, բացի այս թիմը այդքան էլ լավ վիճակում չէ  ֆինանսական տեսանկյունից, իսկ պորտուգալացին տարեկան ստանում է 23 միլիոն եվրո:

Այնպես, որ նրա հեռանալը ակումբից երկկողմանի արդյունավետություն կարող է ունենալ։ Ռոնալդուի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ