⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Բոլորս ենք մեղավոր. Դավիթ Անանյանը փողոցային պայքարի, հրաժարականի պատճառների եւ իր պատասխանատվության չափի մասին

Ներքաղաքական

«Դժվար է ասել կհաջողի շարժումը, թե ոչ, որովհետեւ կարծում եմ, որ դեկտեմբերին տեղի ունեցած շարժման համեմատ, ավելի ինքնաբուխ է այսօրվա շարժումը: Նաեւ կա ժողովրդի մի ստվար զանգված, որը կարծես թե ներկա իշխանությունների վարքագիծը այդքան էլ չի դատապարտում, մի ստվար զանգված էլ կա, որը կա՛մ անտարբեր է, կա՛մ չի հավատում ներկա լիդերների անկեղծությանը կամ հաջողությանը: Հարցականները շատ են, հետեւաբար, դժվար է ասել, թե ինչ տեղի կունենա»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիրների ծավալած շարժմանը, ասաց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

-Պարոն Անանյան, Դուք եւս եղել եք տեւական ժամանակ այս կառավարության անդամ, Դուք Ձեզ մեղավոր չե՞ք համարում առկա իրողությունների համար:

-Գիտեք, բոլորն են մեղավոր այդ թվում նաեւ Դուք, ես: Բոլորս էլ մեր մեղավորության աստիճանը ունենք, եթե կա անձ, ով համարում է, որ այս ամենի մեջ ինքը մեղավորության հատիկ չունի, ուրեմն ինքը ռացիոնալ չի մտածում: Հետեւաբար, այո բոլորս ենք մեղավոր, այդ թվում նաեւ Դուք նաեւ եւս: Ուղղակի մեղավորության տարբեր չափեր կան եւ մեղավորության ընկալման խնդիր կա:

-Պարոն Անանյան, Դուք ճանաչել եք Նիկոլ Փաշինյանին, սպասո՞ւմ էիք, որ նրա գործունեության արդյունքում նման խնդիրների առաջ կկանգնի երկիրը:

- Ես կարծում եմ, որ շատ-շատերը, ովքեր անմիջականորեն ճանաչել կամ աշխատել են իր հետ նման զգացողություն չեն ունեցել: Համենայնդեպս ես նման զգացողություն չեմ ունեցել: Եվ գիտեք, այս ամենը տեղի է ունեցել գործողությունների, անգործության եւ նաեւ որոշակի հանգամանքների համատեքստում: Այսինքն այնպես չի, որ կոնկրետ մարդը ինչ-որ բան չարեց կամ ինչ-որ բան արեց, որի արդյունքում ունեցանք սա: Պարզապես հանգամանքները` օբյեկիվ եւ սուբյեկտիվ պատճառներով որոշակիորեն այնպես էին դասավորվել,  որ ունեցանք այն ինչ ունենք:

-Ուզում եք ասել, որ միայն Նիկոլ Փաշինյանը չի՞ մեղավոր:

-Ես Ձեզ ասացի բոլորս էնք մեղավոր, այդ թվում ես եւ Դուք: Բոլորս ենք մեղավոր, որ իրականության նկատմամբ հանրային ընկալման վրա ազդեցություն քիչ ենք ունեցել ամեն մեկս մեր տեղում: Նաեւ մեղավոր եք բոլորս այնքանով, որ հանրային ցանկություն, գաղափար, գլոբալ տեսլական չենք ձեւավորել 30 տարվա ընթացքում, թե ինչ ենք ուզում մենք եւ ուր ենք գնում:

-Պարոն Անանյան, իսկ ի՞նչ եղավ, որ Դուք հասկացաք, որ այլեւս չեք կիսելու այս կառավարության պատասխանատվությունը:

-ՉԷ, իմ հեռանալը եղել է կոնկրետ նեղ, կադրային հարցի շուրջ, չէի ցանկանա, որ որեւէ կապ տեսնեիք էսօրվա հետ, չէ տենց բան չկա: Ես աշխատել եմ այս կառավարության հետ երկու տարուց ավել, որեւէ խնդիր չեմ ունեցել, ունեցել եմ մանդատ, որի շրջանակներում արել եմ առավելագույնը, ինձ ոչ ոք որեւէ հարցում չի խոչընդոտել: Ես մինչեւ 2020թվ. հունվարի վեցը պատասխանատվություն եմ կրում իմ գործառույթների մասով: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ