⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Չեմ կարող ասել, պետք է իշխանության լծակներ ունենանք նոր. Պատգամավորը` Արցախը փրկելու ծրագրի մասին

Ներքաղաքական

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը վստահ է, որ օր-օրի մարդիկ ավելանալու են եւ, որ  շարժումը հաջողելու է. «Ձնագնդի էֆեկտով մարդկանց թիվը գնալով ավելանում է, մեր ժողովուրդը համախմբվում է, այնպես որ մեր առջեւ դրված խնդիր` Փաշինյանի հրաժարականը, շուտով իրականություն կդառնա», -«Իրավունքի» հետ զրույցում ասաց սյունեցի պատգամավորը:

-Պարոն Սարգսյան, ի՞նչ է լինելու Փաշինյանի հրաժարականից հետո, կոնկրետ Արցախը փրկելու ծրագիր ունե՞ք:

-Բնականաբար, հենց ժողովուրդը կանգնի 1988թվականի նման, համախմբվենք, մի բռունցք դառնանք, նորից կունենանք հաղթանակ, ինչպես 1988թվականի պատերազմում հաղթեցինք: Ժողովրդի համախմբումից է ամեն ինչ կախված:

-Այսինքն պատերազմի միջոցով եք փրկելու Արցախը, այ՞ո:

-Եթե համախմբված լինենք, ով է ասում, որ պատերազմ կլինի:

-Դե, Դուք ասեք, ոնց եք փրկելու, ունե՞ք հստակ կետեր, որի իրագործումից հետո Արցախը կփրկվի:

-Փաստ է, որ այսօրվա իշխանությունները չեն ուզում ու չեն կարողանում:

-Իշխանությունները հասկանալի է, ասեք խնդրեմ ընդդիմության քայլերը` Արցախի փրկությանը միտված:

-Բնականաբար, էս պահին չեմ կարող ասել, թե ինչ քայլեր ենք անելու: Պետք է իշխանության լծակներ ունենանք, որ կարողանանք էդ ամեն ինչը անել:

-Էդ ամեն ինչը, խնդրում եմ ներկայացրեք:

-Բնականաբար պատերազմ ոչ ոք չի ուզում, բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, բայց խաղաղության հասնելու համար պետք է ունենանք հզոր բանակ: Իսկ հզոր բանակ ունենալու դեպքքեևմ ոչ թե կպատերազմ ենք, այլ թշնամին կվախենա ու մեզ հետ չի պատերազմի, այսքանը:

-Այսինքն իշխանության գաք, նոր հասկանաք` ճի՞շտ հասկացա Ձեզ:

-Բնականաբար, պետք է ներսից հասկանանք չէ, թե ինչ ունենք իրականում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ