Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

Եղանակ
 
Հանրապետության տարածքում մայիսի 6-10-ը շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ և ամպրոպ, հնարավոր է կարկուտ,- այս մասին հայտնում են «Հայհիդրոմետ» կենտրոնից։
Օդերեւութաբանները ջերմաստիճանի անկում են կանխատեսում 5-7 աստիճանով։
Հայաստանի հյուսիսում՝ Շիրակի մարզում, մայիսի 6-ին և 7-ին օդի ջերմաստիճանը կլինի +9-12, մայիսի 8-ին՝ +10-15, մայիսի 9-ին և 10-ին՝ +10-13 աստիճան տաքություն։
Հանրապետության հարավում՝ Սյունիքի նախալեռներում, մայիսի 6-ին սնդիկի սյունը կբարձրանա մինչև +14, մայիսի 7-ին՝ +10։ Մայիսի 8-ին և 9-ին կդիտվի համապատասխանաբար +9-12 և +7-10 աստիճան տաքություն։ Մարզի հովտային շրջաններում օդը կտաքանա մինչև +20 աստիճան։
Երևանում մայիսի 6-10-ը սպասվում են անձրևներ և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:
Երևանում մայիսի 6-ին ցերեկը սպասվում է +16-18, երեկոյան՝ +13-15։
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2022
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ