Շատ կցանկանամ, որ ՍԻՄ-ը իր տեղը ունենա ապագա ղեկավարությունում. 98-ամյա վետերանի ցանկությունը. Տեսանյութ
ՆերքաղաքականՀայրենական պատերազմի մասնակից, 98-ամյա Ներսես Սիմոնյանը ակտիվ մասնակցում է Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, լավատես է, որ Արցախի հարցը լուծվելու է խաղաղությամբ, իսկ փողոցում առկա իրողություններին Ներսես
պապը տալիս է հետեւյալ գնահատականը.
-Ժողովուրդը պետք է կարողանա խելացի մեկին ընտրել, որպեսզի կարողանանք էս վիճակից դուրս գալ: Թե չէ Փաշինյանով կամ Քոչարյանով բան չի փոխվի: Պետք է ղեկավարության գա այնպիսի մարդ, ով իսկապես մտածում է ժողովրդի մասին, ինչպես օրինակ ՍԻՄ-ը` հանձինս կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանի:
Պատահական չէ, որ ես երեսուն տարուց ավել հանդիսանում եմ ՍԻՄ կուսակցության անդամ, ինչի համար հպարտ եմ միշտ: Կուսակցության պաշտոնաթերթը` «Իրավունքը» այս տարիների ընթացքում ու մինչ օրս պայքարում է երկրում գործող կաշառակերության, անարադարությունների դեմ: Եվ ես շատ կցանկանամ, որ ՍԻՄ-ը, որը ամենօրյա գործունեությամբ մասնակցում է ժողովրդի ազատագրական պայքարին` իր տեղը ունենա ապագա ղեկավարությունում:
Ինչ վերաբերում հայ-ռուսական հարաբերություններին, մեր զրուցակիցը
նկատում է.
-Էսօրվա վիճակով ես հայ ժողովրդի միակ փրկության միջոցը Ռուսաստանն
եմ տեսնում, Իսկ Ռուսաստանի` Ուկրաինայի հանդեպ հաղթանակը կլինի
նաեւ մեր հաղթանակը:
Հ.Գ. 98-ամյա վետերանի հետ զրույցն ամբողջությամբ դիտեք «Իրավունք
TV»-ի եթերում` այցելելո համանուն յութուբյան ալիք:
