⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Նմանատիպ հայտարարությունները ենթադրում են միայն նեղ անձնական շահեր. Տեր Վաղարշը՝ Ալեն Սիմոնյանին

Թեմա
«Ցավով եւ տարակուսանքով լսեցի ԱԺ նախագահի աթոռը զբաղեցրած անձի` Տիար Ալեն Սիմոնյանի անհավասարակշիռ հոխորտանքը հայ հոգեւորականների հասցեին։ Ցավալի է, որ նմանատիպ երեւույթները նույն անձի կողմից կրկնվում են` չճանաչելով սահմաններ եւ արժեքներ։ Հաշվի չառնելով մեր ժողովրդի եւ մեր երկրի բուն թշնամիների սպառնալիքները, հիշյալ պաշտոնյան, փոխարեն պատասխանելու թշնամիների սպառնալիքներին, իրեն իրավունք է վերապահում սպառնալ հոգեւոր հայրերին։ Նմանատիպ երեւույթները դատապարտելի եւ անընդունելի են հոգեւորականաց եւ հավատացյալ ժողովրդի համար։ Հայ հոգեւորականի համար չկա ավելի բարձր արժեք, քան իր եկեղեցին եւ հայոց սրբազան հողը, եւ մենք մշտապես առաջնորդվում ենք ազգային գիտակցությամբ եւ նույն ոգին ենք փոխանցում նոր սերունդներին՝ լինելու ազգանվեր, հայրենասեր եւ եկեղեցասեր:
 
Սակայն տարակուսանք է առաջանում, որ մեր եկեղեցու եւ նրա հոգեւորականաց նվիրյալ եւ հայապահպան սպասավորությանը զուգահեռ Հայրենիքում գտնվում է պետական բարձր պաշտոնյա, որն իր պաշտոնին ոչ հարիր եւ անզուսպ վերաբերմունք է դրսեւորում ազգի հոգեւոր հայրերի հանդեպ։ Հստակ է, որ այսպիսի մտածողությունը ապազգային է եւ ոչ պետականամետ ու նմանատիպ հայտարարությունները ենթադրում են միայն նեղ անձնական շահեր։
 
Փառք ենք տալիս Աստծուն, որ մենք` հոգեւորականներս, մշտապես բարեխիղճ եւ ազնիվ ծառայություն ենք մատուցում մեր ժողովրդին եւ մեր քիթը կախելու առիթ չունենք, ամուր ենք մեր եկեղեցով եւ Սրբազան Հայրենիքով` մնայուն արժեքներ, որոնք մեզ համախմբում, ուժ եւ նվիրում են փոխանցում, իսկ Ձեր պաշտոնները եւ աթոռները անցողիկ են։ Մնայուն արժեքների համար հայ հոգեւորականը պատրաստ է նաեւ զոհվել», - գրել է Արժանապատիվ ՏԵՐ ՎԱՂԱՐՇ քահանա ԻՍԱԽԱՆՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ