⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ինչու Վարդան Ղուկասյանը չի երեւում Ֆրանսիայի հրապարակում. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

«Ընդդիմության սկսած պայքարը Ֆրանսիայի հրապարակ է բերել հեղափոխությունից հետո կրոնափոխ եղած նախկիններից շատերին, սակայն պայքարի երբեմնի առաջամարտիկ` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի երեւում հրապարակում։ «Ինչո՞ւ, էլ չե՞ք պայքարում»․ մեր հարցին երեկ Ղուկասյանը հեռախոսով պատասխանեց․ «Ես անպայման պիտի գամ էդտեղ, որ ինձ տեսնե՞ք։ Ես ժողովրդի հետ եմ, թուրքին դեմ եմ, թուրքի հետ բարեկամությանը դեմ եմ»։

Տանը նստա՞ծ եք ակտիվ պայքարում։ «Թույլ տուր ես որոշեմ, ու պետք չի էդ մասին բարձրաձայնեմ։ Ով պիտի իմանա՝ գիտի, հիմա իմ տարիքը չի էլ բարձրաձայնելու»։ Վախենո՞ւմ եք խոստովանել։ «Ես վախենալու բան չունեմ, երկու հոգին գաղութում են, տղաներս նստած են օդի մեջը, իմ վրա էլ տասնյակ գործ է հարուցված, էլ դրանից ավել ի՞նչ պիտի անեն»։

Մեր հարցին՝ ընդդիմադիրներն այս անգամ կհաջողե՞ն, Ղուկասյանը պատասխանեց․ «Էդ հարցը պիտի ուրիշի տաս, իրանք քեզ հստակ կպատասխանեն, իրանց սցենարը սահուն գնում է առաջ, ամեն ինչ պայմանավորված անում են, իրենց ով բերել է, հենա՝ սահուն կերպով անում է, թող ամեն ինչ ավարտեն, մենակ թե ժողովրդին լավ լինի»։ Ո՞վ է բերել։ «Դուք լավ գիտեք»։ Իշխանությունը կհեռանա՞։ «Դուք էլ գիտեք, որ կհեռանա»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ